ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Վստահ եմ՝ ինքը շատ հանգիստ կարա կրակելու հրաման տա»․ Աննա Գրիգորյան
15:00, 16.06.2024 | mamul.am
2017 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, «Հարցեր կան» հաղորդաշարի եթերում անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնություններին, ասել է․ «Փաշինյանը, ով ոչ բռնի, ձեռքերը բարձրացրած գալիս էր իշխանության, հիմա ասում է՝ ձեռքերը նույնիսկ եթե վեր եք բարձրացնում, ձեզ պետք է ջարդել, նռնակ կիրառել։ Վստահ եմ՝ ինքը նույնիսկ կրակելու հրաման կտար։ Մարդ, ով տարիներ շարունակ Մարտի 1-ը շահարկելով քաղաքական դիվիդենտներ է հավաքել, էսօր շատ հանգիստ կարա կրակելու հրաման տա ու մի վայրկյան աչքը չի թարթի։ Ես տեսել եմ նրա հայացքը»։

Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը չունի լեգիտիմություն, որքան էլ բռնի ուժ կիրառելով իշխանությունը պահի, երկար տևել չի կարող․ հեռանալն անխուսափելի է։

Անանա Գրիգորյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր