Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ Բելոուսովը «մատնանշել է իրավիճակի հետագա սրման վտանգը՝ կապված Ուկրաինայի ԶՈւ-ին ԱՄՆ-ի սպառազինության շարունակական մատակարարումների հետ»։ Երկու երկրների ՊՆ ղեկավարներն անդրադարձել են նաև այլ հարցերի։ ТАСС-ի հաղորդմամբ՝ սա Բելոուսովի և Օսթինի միջև առաջին խոսակցությունն է, երբ հունիսի 23-ին Ուկրաինայի ԶՈւ-ն կասետային զինամթերքով հագեցած ATACMS մարտավարական հրթիռներով հարձակվեց Սևաստոպոլի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ |