Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումն անհաջող է անցել։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի զինվորականները, գրում է Yonhap-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։ Թերթի տվյալներով՝ հրթիռը պայթել է օդում, երբ թռիչք էր իրականացնում Ճապոնական ծովի վրայով։ Նշվում է, որ գիշերն արձակված հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ |