ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սարսափելի հայտարարություն էր ու սուտ»․ Անդրանիկ Թևանյան
10:36, 29.06.2024 | mamul.am
2379 | 2

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իր հարցազրույցի տեսանյութը՝ կից գրառմամբ․ «Հանուն հակառուսական ու հակաիրանական իր ծրագրերի՝ ԱՄՆ մանրադրամ է դարձնում Հայաստանը։ Շահող կողմ են դառնալու ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է սպասարկել այդ ծրագիրը»։

Հարցազրույցում Թևանյանն անդրադարձել է նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է ԼՂ-ն, վերադարձրել է Ադրբեջանին» հայտարարությանը։ «Շատ տհաճ էր այդպիսի բաներ լսելը, դա նվաստացուցիչ էր մեր ժողովրդի համար, սարսափելի հայտարարություն էր ու սուտ։ Ստացվում է՝ հայ ժողովուրդ գոյություն չունի, կարող են իր ձեռքից վերցնել ինչ-որ բան, ինչ-որ մեկին տալ։ Փաշինյանը Ղարաբաղը պաշտոնապես հանձնել է 2022թ․ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Սրանից այն կողմ որևէ հայտարարություն մանիպուլյացիա է»,- նշել է Թևանյանը։

Թևանյանի հարցազրույցը՝ «Ալֆա նյուզ»-ին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր