ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանի նախագահը հանդիպել է Թուրքիայի վարչապետի հետ. քննարկվել է նաև ԼՂ հարցը
10:01, 15.01.2015 | mamul.am
4383 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած պետական այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես նշում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հանդիպման ժամանակ Ալիևն ու Դավութօղլուն անդրադարձել են երկկողմ հարաբերություներին առնչվող մի շարք խնդիրների, քննարկվել հատկապես տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի հետ կապված բազմաբնույթ հարցեր:

Ալիևն ու Դավութօղլուն ընդգծել են համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը՝ առանձնացնելով հատկապես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը հանդիպան ընթացքում առանձնացրել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը: Ալիևն այս առիթով հայտնել է, թե իբր հակամարտությունը պետք է կարգավորել տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հիման վրա:

Հանդիպման վերջում քաղաքական գործիչները եկել են այն եզրահանգման, որ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը դրական է ազդում տարածաշրջանային զարգացումների վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր