ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Շառլի Էբդո»-ի վրա հարձակում իրականացնելու համար ահաբեկիչներին 20 հազար դոլար է տրվել
11:55, 15.01.2015 | mamul.am
6981 | 0

«Ալ-Քաիդա» խմբակցությունը «Շառլի Էբդո» խմբագրության վրա ահաբեկչություն կազմակերպելու համար այդ ոճրագործությունը կատարած ահաբեկիչներից մեկին 20 հազար դոլար է տվել: Ինչպես գրում է «ԷյԲիՍի»-ն, այս մասին հայտնել են ահաբեկչության դեմ պայքարի հարցում ներառված երկու պաշտոնյաներ:

«Ալ-Քաիդա» խմբակցության՝ Եմենում գործող մասնաճյուղի առաջնորդ Նասերա ալ-Անսին երեկ պաշտոնապես հայտարարել էր, որ ֆրանսիական խմբագրության վրա կատարված ահաբեկչությունը ծրագրվել, պատվիրվել և ֆինանսավորվել է հենց իրենց կողմից, իսկ Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրներին «հերոս» էր անվանել: Սակայն այդ գործը հետաքննող մասնագետները մինչ այժմ որևէ ապացույց չեն կարողացել գտնել Քուաշի եղբայրների՝ «Ալ-Քաիդա» խմբակցության անդամների հետ շարունակական կապի մեջ լինելու վերաբերյալ, սակայն նշել են, որ չի բացառվում, որ ահաբեկիչներն առաջին ֆինանսավորումն ստանալուց հետո շարունակեին գործել առանց խմբակցության անդամների հետ կապ պահպանելու:

Նշենք, որ հունվարի 12-ին Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրներն ահաբեկչական հարձակում էին կազմակերպել Փարիզում գտնվող «Շառլի Էբդո» խմբագրության վրա, որի արդյունքում 12 մարդ սպանվել էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր