ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստուհուն ստիպել են լիովին մերկանալ՝ սեռը պարզելու համար
23:12, 15.01.2015 | mamul.am
8178 | 1
Հասարակածային Գվինեայի կանանց ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ժենոնևա Անյոնմային ստիպել են լիովին մերկանալ՝ ապացուցելու համար, որ նա կին է։
«Ինձ ստիպեցին լիովին մերկանալ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների և ազգային հավաքականիս առջև։ Դա շատ նվաստացուցիչ է»,- հայտարարել է մարզուհին։
Նշենք, որ կոնֆեդերացիայի ղեկավարությունը կասկածել է Անյոնմայի կին լինելու հանգամանքը՝ ուժային ոճի ֆուտբոլ ցուցադրելու պատճառով։ Բացի այդ, մարզուհու խոսքով, իրեն երբեք չեն առաջարկել գենդերային թեստ հանձնել։
Նշենք նաև, որ 27-ամյա մարզուհին հանդես է գալիս Հասարակածային Գվինեայի հավաքականում 2002 թվականից՝ անցկացնելով 32 հանդիպում և հեղինակելով 18 գնդակ։ Ակումբային մակարդակով մարզուհին հանդես է գալիս Գերմանիայի Փոթսդամ քաղաքի «Թուրբին» ակումբում։ 2011/12 մրցաշրջանում ֆուտբոլիստուհին դարձել է 22 գնդակի հեղինակ՝ ճանաչվելով Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու։ 2012-ին Անյոնման ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստուհի։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր