ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ֆրանսիան պաշտպանելու է իր տարածքում ապրող մահմեդականների իրավունքները. Օլանդ
15:43, 15.01.2015 | mamul.am
6491 | 0

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել բոլոր կրոնները՝ առանց որևէ խտրականության: Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել նաև մահմեդականությունը, քանի որ մահմեդականները նույնպես զոհ են դառնում իրենց շարքերում առկա մոլեռանդ գաղափարներով տարված մի շարք խմբերի գործողությունների արդյունքում:

Աղբյուրը նշում է, որ, խոսելով վերջին իրադարձությունների և Ֆրանսիայում դավանանքի ազատության վերաբերյալ, նշել է, որ իրենց համար քրիստոնեությունը և մահմեդականությունը գտնվում են միևնույն մակարդակի վրա: Նա նաև շնորհակալություն է հայտնել արաբական աշխարհին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ իրենց աջակցելու և սատարելու համար:

«Ֆրանսիայի մահմեդականները նույն իրավունքներն ունեն, ինչ-որ մյուս բոլոր ֆրանսիացիները, և մեր պարտականությունն է պաշտպանել նրանց իրավունքները: Հակամահմեդական և հակասեմական ցանկացած գործողություն դատապարտվելու և պատժվելու է»,- հայտարարել է Օլանդը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր