ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռոնալդոն վերադառնում է ֆուտբոլ
21:50, 15.01.2015 | mamul.am
6712 | 1
Աշխարհի կրկնակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ մտադիր է մի քանի հանդիպում անցկացնել «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերսի» կազմում։ Ակումբը հանդես է գալիս հարավամերիկյան NASL լիգայում, որը երկրորդն է MLS-ից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն դարձել է ակումբի համասեփականատեր։
«Կաշխատեմ մի քանի հանդիպում անցկացնել։ Այս տարի ցանկանում եմ շատ մարզվել։ Վերջին երեք տարիներին ես չեմ մարզվել, քանի որ զբաղված էի այլ գործերով։ Բացառված չէ, որ ես իմ հետքը կթողնեմ NASL-ում»,- ասել է Ռոնալդոն։
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը, ով ՖԻՖԱ-ի կողմից երեք անգամ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, ավարտել է կարիերան 2011-ին՝ բրազիլական «Կորինտիանսում»։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր