ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գյումրիի սպանությունը կարող է լուրջ փորձության ենթարկել Հայաստանի՝ ՌԴ հանդեպ վարած քաղաքականությունը. միջազգային մամուլի անդրադարձը
00:08, 16.01.2015 | mamul.am
8528 | 4
«Eurasianet» գործակալությունը անդրադարձ է կատարել ռուս զինվորի կատարած ոճրագործությունից հետո Գյումրիում ծավալված գործողություններին:
Աղբյուրը նշում է, որ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, տեսնելով ժողովրդի զայրույթն ու վախենալով, որ հայերը կսկսեն երես թեքել իրենց մեծ եղբայր Ռուսաստանից, հանդիպել է ժողովրդի հետ և փորձել հանգստացնել նրանց՝ նախաքննության անցկացման վայրի մասին լուրը հայտնելով:
Սակայն, ինչպես ցույց է տալիս ստեղծված իրավիճակը, ակնհայտ է, որ Գյումրիի սպանությունը կարող է լուրջ փորձության ենթարկել Ռուսաստանի հանդեպ վարած ՀՀ քաղաքականությունը և ինչպես նշում է «Observer» գործակալությունը, նույնիսկ որոշակի կերպով փոխել այն, քանի որ Գյումրիի բնակչությունը ցասման մեջ է և մեղադրում է երկրի իշխանություններին Ռուսաստանին ամեն կերպ ենթարկվելու համար: Վերջինները պահանջում են իրենց իշխանություններից այս հարցում չղեկավարվել Մոսկվայի թելադրանքներով և արժանի կերպով պատժել ոճրագործին իրենց երկրի տարածքում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր