ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պուտինը «Մեծ յոթնյակ»-ի հաջորդ գագաթնաժողովին մասնակցելու որևէ հնարավորություն չունի. Մերկել
12:12, 16.01.2015 | mamul.am
5992 | 1

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ յոթնյակ»-ի հաջորդ գագաթնաժողովին մասնակցելու որևէ հեռանկար չունի: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, գագաթնաժողովն անցկացվելու է այս տարվա հունիսին՝ Բավարիայում:

««Մեծ յոթնյակ»-ը, որը նախկինում «Մեծ ութնյակ» էր, միշտ դիտարկվել է որպես համընդհանուր արժեքների միություն, իսկ Ղրիմի միացումը Ռուսաստանին և Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են, որոնք ոտնահարում են մեր արժեքների համակարգը»,- հայտնել է Մերկելը գերմանական թերթերից մեկին տրված հարցազրույցի ժամանակ:

Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ քանի որ Պուտինը ոտնահարել է իրենց արժեքների համակարգը, ուստի նա որևէ շանս չունի մասնակցելու «Մեծ յոթնյակ»-ի հաջորդ գագաթնաժոովին: Մերկելը նաև նշել է, որ իրենք դեռևս չեն պատրաստվում հանել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները, քանի որ դրանք վերացնելու համար առաջ քաշված պայմանները դեռևս չեն կատարվել Ռուսաստանի կողմից:

«Դատելով ստեղծված իրավիճակից՝ պատժամիջոցները դեռևս շարունակելու են ուժի մեջ մնալ: Ավելին՝ մենք մարտի սկզբին քննարկում ենք անցկացնելու և որոշենք՝ արդյոք նոր պատժամիջոցներ ենք կիրառելու Ռուսաստանի հանդեպ, թե` ոչ»,- հայտնել է Մերկելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր