ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Facebook»-ը փոխում է տարբերանշանը
11:20, 02.07.2015 | mamul.am
6870 | 0

«Facebook» սոցիալական կայքի տարբերանշանը ամենահայտնի տարբերանշաններից է հանրության շրջանում, բայց քանի որ այժմ մարդկանց մի ստվար հատված սոցկայքից օգտվում է բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով, նրանք չեն կարողանում տեսնել տարբերանշանն ամբողջությամբ:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, «Facebook»-ի դիզայները թվիթերյան էջում հրապարակել է տարբերանշանի վերջին մոդելը` գրելով. «Ասեք ողջույն «Facebook»-ի նոր տարբերանշանին»: Նա հավելել է, որ վերջնական փոփոխության մասին տեղեկությունը կհրապարակի շուտով:

Փոխությունը հետևյալն է. կապույտ և սպիտակ երանգները մնացել են իրենց նույն տեղում, փոխվել է միայն «Facebook» բառի երկրորդ տառը` տպատառ a-ն փոխարինվել է ձեռագիր a-ով: Փոքր-ինչ փոփոխության ենթարկվել է նաև b տառը, որը հավելյալ մասնիկ է ստացել` և նմանվել տպագիր գրում հանդիպող ձևին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր