ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Սերժ Սարգսյանը չի պատրաստվում փոփոխություն իրականացնել իշխանական համակարգում
09:54, 24.02.2012 | mamul.am
25647 | 1

''Ժողովուրդ''. Տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իրեն հազիվ է հաջողվել կայունացնել իրավիճակը, և առաջիկայում ինքը չի պատրաստվում որևէ փոփոխություն իրականացնել իշխանական համակարգում: Ըստ թերթի աղբյուրների` Ս.Սարգսյանն ասել է, որ այս որոշումը վերաբերում է թե´ օրենսդիր, թե´գործադիր իշխանությանը: Նա նշել է, որ լավագույն դեպքում պարզապես փոխատեղումներ կանի, բայց ոչ փոփոխություններ, քանի որ այդ դեպքում մեծ է իշխանական կայունության խախտման վտանգը: Ուշագրավն այն է, որ Ս. Սարգսյանը դեռ մինչև վերջերս խոսում էր փոփոխությունների և նոր, թարմ դեմքեր խորհրդարան ու կառավարություն բերելու անհրաժեշտության մասին: Թերթի հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը փոշմանել, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանել է. ''Ս. Սարգսյանը սովորաբար իր հայտարարություններն անում է հրապարակավ'':

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր