ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Արամ Մանուկյանի պաշտպանն ընդդեմ Հայաստանի դիմում է ուղարկել ՄԻԵԴ
12:00, 30.07.2016 | mamul.am
5024 | 1
Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմում է ուղարկել ՄԻԵԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը.
«Քիչ առաջ ֆաքսով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկեցինք Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։ Շնորհակալություն Աննա Մարալյանին առավելագույն աջակցության համար։ Հուսանք առաջիկա օրերին ՄԻԵԴ արձագանքը կլսենք»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինեսա Պետրոսյանը պահանջում էր իր պաշտպանյալ Արամ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել այլ բուժհաստատություն, քանի որ այստեղ նրան պահում են ոչ սանիտարական ու ոչ բավարար պայմաններում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր