Գոյություն ունի վիրահատություն, որի ժամանակ հիվանդին պատվաստում են դոնորական սիրտ` չհեռացնելով նրա սեփական սիրտը: Այն մտահղացել են ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի Thorton Hospital-ի վիրաբույժները: Երբ 2011-ին հիվանդանոց է դիմել 36-ամյա Թայսոն Սմիթը, բժիշկները հասկացել են, որ նրա վիճակն այնքան ծանր է, որ վիրահատությանն օրգանիզմը չի դիմանա: Սակայն վիրահատություն, այնուամենայնիվ, եղել է: Բժիշկները հիվանդի սիրտը թողել են իր սովորական տեղում և նրա կողքին տեղադրել են դոնորական սիրտը, որն էլ իր վրա է վերցրել արյունը մատակարարելու դժվարին գործը: «Ես ինձ օրեցօր ավելի ու ավելի լավ եմ զգում, ուժերս վերականգնվում են»,- ասել է Սմիթը: Սմիթի «հին» սիրտն սկսել է աշխատել նվազ ծանրաբեռնվածությամբ, այն արյունը հարստացրել է թթվածնով, իսկ «նոր» սիրտն արյունը մատակարարել է օրգաններ: |