ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Հայտնի է Երևանում պայթեցված շենքի սեփականատիրոջ անունը. «Հայկական ժամանակ»
09:50, 28.10.2016 | mamul.am
6698 | 0

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ Երևանում պայթեցման միջոցով քանդվեց մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը: Շենքը մոտ 100 տարվա պատմություն ուներ և, կարելի է ասել, Երևանի պատմության անբաժան մասն էր: Այն, որ տպարանի շենքը քանդվելու է, լայն հասարակությանը հայտնի չէր. կարելի է ասել՝ այդ որոշումը այնքան էլ հրապարակային չէր և շատերի համար անակնկալ էր:
Դատելով սոցիալական ցանցերում երեկ ծավալված ակտիվ քննարկումներից, հանրությունը շատ բացասական արձագանքեց դրան, և կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: Թերևս հենց դա է պատճառը, որ շենքի ճակատագիրը թաքուն էր պահվում:
Շենքի տեղում, ըստ շրջանառվող լուրերի, կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք կամ հյուրանոց: Երեկ մամուլը հետևողականորեն փորձում էր պարզել, թե ով է այդ տարածքի սեփականատերը: Վերջինս այդպես էլ իրեն «չմատնեց»:
Մեր տեղեկություններով, տվյալ տարածքի սեփականատերը «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր