ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Այս թնջուկի շուրջ մտածելով տարիներ եմ անցկացրել». Փաշինյան
21:54, 24.05.2024 | mamul.am
2308 | 0

«Մեր կառավարությունը փորձում է միավորել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը: Հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրոսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքներով: Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել` աշխատելու Հայաստանի ապագան ապահովելլու բանաձևերի վրա` այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածելով տարիներ եմ անցկացրել` 44-օրյա պատերազմից առաջ ու հետո: Ու մտածումներս բերել են միանշանակ համոզման` ինչպես ապագա սերունդների, այնպես էլ այսօր ՀՀ-ում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքն է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն և հայեցակարգ»,- իր ուղերձում նշեց վարչապետ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր