ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանը շարունակելու է մխրճվել առաջիկա ամիսներին». Վարուժան Գեղամյան
23:18, 24.05.2024 | mamul.am
2409 | 0

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել:

Թուրքիա-Ադրբեջան զույգն այսօր Հայաստանի դե-ֆակտո իշխանության օգնությամբ մխրճվել է Հայաստանի խորքը ու շարունակելու է դա անել առաջիկա ամիսներին:

Միակ կարևոր հարցը և իրական օրակարգն այդ իշխանության հեռացումն է:

Դա թույլ չտալու համար վերջիններս ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան:

Պետք է լիարժեք արհամարհել այդ ամենը:

Միակ կարևոր տեղեկությունը սա է` կիրակի` մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Վե´րջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր