ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Ալենն ու իր շեֆը առևտուր են արել». Սևակ Հակոբյան
00:24, 25.05.2024 | mamul.am
3821 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանն ուզում է հզոր պետություն դառնալ, Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան, ասում է ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը։ Նախ, եթե ձեր ծրագիրը հավանում են միայն ՔՊ-ականները, սորոսականները, թուրքերը, ադրբեջանցիներն ու Արամ Զավենի Սարգսյանը, բայց քաղաքացիները չեն թողնում, քաղաքական ուժերը չեն թողնում, տարբեր ոլորտների գործիչները չեն թողնում, ժողովուրդը չի թողնում, Սփյուռքը չի թողնում, ոչ մեկ ուրիշ չի թողնում, ուրեմն ավելի հավանական չէ՞, որ դու ես սխալ, ոչ թե մյուս բոլորը։
Հզորանալու համար, իմ իմանալով հակառակն է՝ պետք ա նորը վերցնես, ավելացնես, ոչ թե պակասեցնես եղածիցդ` հօգուտ թշնամուն։ Օրինակով բերեմ, էն ոլորտից, որից նույն Սուքիասյանը պետք է որ լավ հասկանա։ Խոշոր բիզնեսմեն է։
Դուք չճանաչո՞ւմ եք բիզնեսմենի, որը որոշում է հզորանալ ու դրա համար իր բիզնեսը մասնատում է այլ մարդկանց։ Նույն Սուքիասյանը ի՞նչ արեց իշխանափոխությունից հետո, ոչ թե իր բիզնեսները հանձնեց սրան-նրան, այլ ասաց դավայ հզորանամ ավելի, չբավարարվեմ բանկով, ջրերով, պիցցայով, հյուրանոցով, մտնեմ բենզինի շուկա, ավիաշուկա, որ հզորանամ։ Եթե Խաչատուր Սուքիասյանն իր բիզնեսները նվիրի սրան ու նրան, առանց դիմացը բան ստանալու, հաստատ չի հզորանա չէ՞, բայց դրա փոխարեն կհզորանա նա, ում նվիրել է բիզնեսները։
Խաչատուր Սուքիասյանը 5 հազար դոլարով Հանրապետության հրապարակում առած Սիլ Պլազան կնվիրի՞ ուրիշին՝ հզորանալու համար։ Բա նույնը և պետության տեսակետից է, պարոն ՔՊ պատգամավոր․ դու հանձնելով չես հզորանում, բայց հզորացնում ես նրանց, ում հանձնել ես, ու մանավանդ եթե հանձնում ես առանց դիմացը բան ստանալու, ասում են էս հարի՞ֆն ով է, դե սա էլ տուր, էն մեկելն էլ։ Տենց չէ՞։
Հիմա մեր կանխավարկածը որն է, որ կարող ա՞ էս ՔՊ-ն էս ամենը չի հասկանում, բացատրենք․ ո՛չ, իհարկե հասկանում է, ավելին, այս ամենը ինչ կատարվում է, համարում է քաղաքականություն, իսկ քաղաքականությունը Ալեն Սիմոնյանն ասում է, ուշադրություն՝ առևտուր է։
Այսինքն, ստացվեց որ առևտրի արդյունքում է այս ամենը մեզ հետ կատարվում։ Ալենն ու իր շեֆը առևտուր են արել ու պատերազմը չեն կանգնեցրել, մինչ թշնամին չհասնի Շուշի․ էլի առևտուր են արել, Արցախը ճանաչել են Ադրբեջան․ առևտուր են արել, որ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր Հայաստանը չխառնվի, երբ Ադրբեջանը բլոկադայի մեջ էր պահում 100 հազար հայի իրենց տներում։ Առևտուր էին արել, մերոնք մատ մատին չտվեցին, երբ Ադրբեջանը բլոկադայի 10-րդ ամսին հարձակվեց Արցախի վրա, իսկ Հայաստանի ղեկավարը ասաց՝ մենք չենք խառնվի, ինչ ուզում են թող անեն։ Առևտուր են արել, ու անունը դրել են սահմանազատում, բայց տեղը գյուղերից տարածքներ են հանձնում, ականներն են հանում, զորքը հետ քաշում․ հա բա, ըստ Ալենի՝ առևտուր են արել։ Ես չեմ ասում, իրենք են ասում, Ալենը Սիմոնյանը, քպական ԱԺ նախագահը։
Էսօր ադրբեջանցիները հայտարարել են 6,5 քառակուսի կիլոմետրերով մեր հաշվին իրենց երկիրը մեծացնելու մասին։ Էդքան ստացել են․ Հայաստանն ի՞նչ է ստացել։ Մի 40 հատ բետոնե սյուն։ Ահա ամենը։ «Հանձնենք, որ հզորանանք»-ը «Մենք հպարտ ենք մեր պարտությամբ» ելույթի երկրորդ ռաունդն է։ Իսկ գուցե լավ էլ առևտո՞ւր են արել, մենք չգիտենք ուղղակի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր