ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանն աճող սպառնալիք է Մեծ Բրիտանիայի կայունության համար». բրիտանական MI5 հետախուզության ղեկավար
14:25, 01.11.2016 | mamul.am
6733 | 1

Ռուսաստանն աճող սպառնալիք է Մեծ Բրիտանիայի կայունության համար ու իր նպատակներին հասնելու համար օգտագործում է իր տրամադրության տակ եղած ժամանակակից բոլոր միջոցները: The Guardian թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել բրիտանական MI5 հետախուզության ղեկավար Էնդրյու Փարքերը:

Նրա խոսքով` մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է իսլամական ծայրահեղականությանն, այլ երկրներից ու հատկապես Ռուսաստանից ձեռնարկվող գաղտնի գործողություններն ավելի վտանգավոր են դառնում։ «Ռուսաստանն օգտագործում է պետական մարմինների ու ուժային գերատեսչությունների բոլոր հնարավորությունները, որպեսզի իր արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ միջոցներով իրականացնի՝ կիրառելով քարոզչություն, լրտեսություն, դիվերսիաներ ու քիբերհարձակումներ»,- նշել է Փարքերը։

MI5-ի ղեկավարի խոսքով` Մեծ Բրիտանիայում նախկինում էլ էին ռուսական հետախուզության բազմաթիվ սպաներ աշխատում, բայց ներկա իրավիճակը սառը պատերազմի տարիներից տարբերվում է քիբերպատերազմի գործարկմամբ։ Մոսկվայի կողմից լրտեսության նպատակն, ըստ նրա, ռազմական գաղտնիքներ, արդյունաբերական նախագծեր, տնտեսական, կառավարական ու արտաքին քաղաքական տեղեկություններ ստանալն է։ «Ռուսաստանը տասնամյակներ շարունակ գաղտնի սպառնալիք է եղել»,- շեշտել է բրիտանական հետախուզության ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր