ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պակիստանը կավելացնի Ադրբեջանի հետ առևտուրը, ներառյալ` ռազմական ոլորտում
13:40, 04.11.2016 | mamul.am
5347 | 0

Պակիստանի առևտրի և ռազմարդյունաբերության նախարարները հայտարարել են առաջիկա 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրի մասին, հաղորդում է Ռազմ.info-ն:

Մասնավորապես` Պակիստանի առևտրի նախարար Խուրամ Դաստգիրը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկումների համար այս ամիս կմեկնի Ադրբեջան:

Պակիստանի ռազմարդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը հայտարարել է, որ Ադրբեջանը մասնավորապես հետաքրքրված է Պակիստանից պաշտպանական նշանակության զինտեխնիկա, տեխնոլոգիաների ներկրման հարցում:

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, տարածելով պակիստանյան աղբյուրներում հայտնված տեղեկությունը, նշում են, որ 500 մլն դոլար կազմելու է միայն Պակիստանից Ադրբեջան արտահանվելիք ռազմական նշանակության արտադրանքների արժեքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր