ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Այսօր ամեն 7-րդ կնոջ կյանքը խլող քաղցկեղը շատ մոտ ապագայում տարեկան սպանելու է 5,5 միլիոն կնոջ
16:05, 06.11.2016 | mamul.am
18238 | 0

Դեռ 20 տարի չանցած` աշխարհում կանանց շրջանում քաղցկեղից մահացության ցուցանիշը բարձրանալու է 60%-ով: Իսկ արդեն 2030—ին աշխարհում չարորակ գոյացություններն սպանելու են տարեկան 5,5 միլիոն կնոջ: Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ կյանքի տևողությունն աշխարհում աճում է: Քաղցկեղը կհարվածի հատկապես աղքատ երկրների կանանց, ընդ որում` մահացությունների մեծամասնության պատճառը լինելու են այնպիսի ուռուցքները, որոնք կանխարգելի բնույթ են կրում:

Այս եզրահանգումները ներկայացրել են American Chemical Society-ի փորձագետները: Այս տխուր վիճակագրությունը նրանք պայմանավորում են այն հանգամանքով, որ աղքատ երկրների բնակչուհիները չունեն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի ժամանակակից մեթոդներից օգտվելու հնարավորություն: Արդեն այսօր քաղցկեղը խլում է մոլորակի ամեն 7-րդ կնոջ կյանքը` հանդիսանալով մահացության երկրորդ ամենատարածված պատճառը սիրտ-անոթային հիվանդություններից հետո:

Ընդ որում, կանայք հաճախ մահանում են կրծքի, աղիների, թոքերի և արգանդի վզիկի ուռուցքներից, որոնց կանխարգելումը հնարավոր է, քանի որ վաղ փուլում ախտորոշումը տալիս է բուժման մեծ հնարավորություն:

Ինչպես նշեցինք, վերջին ժամանակաշրջանում աղքատ երկրներում գրանցվում է կյանքի տևողության կայուն աճ, ինչը, բնականաբար, ավելացնում է քաղցկեղից մահացության թվի աճը: Նախկինում մարդիկ ուղղակի չէին հասցնում ապրել այնքան երկար, որ գոյանային տարատեսակ ուռուցքներ: Բացի այդ, տնտեսական ու սոցիալական կտրուկ փոփոխությունները` նստակյաց կյանքն, անառողջ սնունդը, ճարպակալումն, ինչպես նաև` վերարտադրողական գործոնը` հղիության և ծննդաբերության հետաձգումը, կանանց մոտ հանգեցնում են ուռուցքների առաջացմանը:

Այս հետազոտության արդյունքերը հնչեցվել են Փարիզում կայացած Համաշխարհային ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ: Ներկայացվել է ևս մեկ վշտահարույց վիճակագրություն` 2012 թվականին աշխարհում կանանց մոտ գրանցվել է քաղցկեղի 6,7 միլիոն նոր դեպք` 3,5 միլիոն մահացությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր