ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Ռուսաստանի ագրեսիայի պատճառով ՆԱՏՕ-ի 100-հազարավոր զինվորներ կանցնեն ուժեղացված ծառայության ռեժիմի
11:55, 07.11.2016 | mamul.am
6505 | 0

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի 100-հազարավոր զինվորականներ կանցնեն ուժեղացված ծառայության ռեժիմի՝ սառը պատերազմի տարիներից հետո Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ագրեսիային ի պատասխան: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է բրիտանական The Times պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք տեսել ենք՝ ինչպես է Ռուսաստանն օգտագործում Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում քարոզչությունը, և դա հենց այն պատճառն է, որի համար ՆԱՏՕ-ն պատասխան արձագանքում է»,- հայտարարել է Սթոլթենբերգը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկար տարիների ընթացքում մեծացնում է իր ռազմական ուժը և «ավելի ու ավելի գործունյա է դառնում շատ հարցերում»: Այս ամենի պատճառով էլ ՆԱՏՕ-ն ստիպված է պատասխան տալ Մոսկվային` հավաքական անվտանգության մակարդակի ամենազգալի ուժեղացմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր