ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Կառավարությունը սառեցրել է Ռիո-2016-ից հետո սնանկացման շեմին հայտնված Ռիո Դե Ժանեյրոյի հաշիվները
12:40, 08.11.2016 | mamul.am
13631 | 0

Բրազիլական իշխանությունները հայտարարել են, որ սառեցրել են Ռիո Դե Ժանեյրո նահանգի հաշիվներն, այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նահանգի ղեկավարությունը հայտարարել է, որ ֆինանսական արտակարգ դրության մեջ է հայտնվել 2016 թվականի օլիմպիական խաղերից անմիջապես հետո:

Հաղորդվում է, որ ուշացվում են քաղծառայողների աշխատավարձերը: Իշխանությունները պահանջել են նահանգի ղեկավարությունից` անհապաղ մարել 53 միլիոն դոլարի հասնող պարտքը, և քանի դեռ այն չի մարվել, նահանգի հաշիվները կմնան սառեցված:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր