ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Վահան Շիրխանյանին տեղափոխել են հիվանդանոց
16:35, 22.11.2016 | mamul.am
3889 | 0
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշպանյալին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն` հետազոտելու:
Երեկ պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առողջական վիճակ վատ է, դժվարությամբ է քայլում ու եթե այսպես շարունակվի, Շիրխանյանը կարող է ողջ չմնալ, չհասնել իր դատին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր հանցագործություն կազմակերպելու համար կասկածվող խմբի: Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր