ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Ամեն ինչ շինծու է». Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով դատական նիստը հետաձգվել է
15:00, 02.12.2016 | mamul.am
2837 | 1
Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով դատական առաջին նիստը:
Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ:
Գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարել է, թե ամբաստանյալների չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Փաստաբանները որոշմանը կողմ են արտահայտվել:
Զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը նիստի ավարտից հետո ի պատասխան լրագրողների հարցին՝ հայտարարարել է, որ չի ընդունում մեղադրանքը. «Եթե Արցախին, Հայաստանին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իսկ իշխանությունը, եթե պատկանում է ժողովրդին, անհնար է բռնազավթել»:
Մեղադրյալներից Հայր Անտոնն էլ ասել է, որ այս ամենը շինծու է: Հարցին` արդյոք ինքը ֆինանսավորե՞լ է խմբին, պատասխանել է. «Հրաժարվում եմ այդ հարցին պատասխանելուց: Կասեմ միայն, որ իմ դեմ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում»:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է 2017-ի հունվարի 13-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր