ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Համեստ «չարքաշ աշխատավորը»
23:43, 15.08.2023
662 | 0

Ֆրանսիայի Ֆրանսուա Առաջին (1494 – 1547 թթ.) թագավորի գլխավոր արխիվարիուս և համատեղության կարգով նաև քահանայի պարտականություններ կատարող ոմն Բարո, որին «Գասկոնցի» մականունն է ունեցել, երիտասարդ տարիներին հաճախ մի որևէ պալատական տիկնոջ հետ է գիշերել ու մեկ գիշերվա ընթացքում կարողացել է առնվազն 20 անգամ հաճույք պարգևել տվյալ տիկնոջը: Իսկ առավոտյան նա սովորություն է ունեցել ներողություն խնդրել, որ սեռական պատշաճ հզորություն չի կարողացել դրսևորել:

«Ներեցե՛ք, խնդրո՛ւմ եմ, անկարողությունս, տիկի՛ն, առավել լավ չեմ կարող, քանի որ երեկոյան դեղ եմ խմել»:

Ավելի ուշ նա հրաժարվել է հոգևոր կոչումից, իսկ ծերության շրջանում լրիվ խեղճացել է, թեպետ նրա գլխավոր «զենքը» երիտասարդ տարիներին մեծ քանակությամբ նյութական բարիքներ է կորզել իր ազնվազարմ երկրպագուհիներից:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
382 | 0
դեպի վեր