ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Պոկերի պատմությունը․ ծագումն ու զարգացումը
10:16, 26.06.2024
135 | 0

Պոկեր խաղը հայտնի քարտերի խաղ է, որն ունի դարավոր ու հարուստ պատմություն: Պատմաբանները խաղի ծագումը համարում են վիճահարույց, սակայն ընդունում են, որ այն արմատացած է մի քանի հին խաղերից։


Պոկերի ծագումը

Պոկերի հստակ ծագումը հայտնի չէ, սակայն ահա մի քանի խաղեր, որոնք հիմք են հանդիսացել այս խաղի ձևավորման գործում։


● As-Nas․ 16-րդ դարի պարսկական խաղ, որն ընդգրկում էր 20-25 քարտ և 4-5 խաղացող, ովքեր պետք է կատարեին խաղադրույքներ և ձեռքերի դասակարգում՝ ժամանակակից պոկերի նման։


● Poque and Pochen․ 17-18-րդ դարերի խաղ, որը ծագել էր ֆրանսիական և գերմանական նմանվող խաղերից։ Խաղերն ընդգրկում էին բլեֆ և խաղադրույքներ՝ բնորոշ ժամանակակից պոկերին։


● Brag․ Անգլիական խաղ՝ հայտնի 18-րդ դարում։ Նույնպես ներառում էր խաղադրույքներ և բլեֆ։

Ահա, թե ինչպիսի խաղերի հետ է կապված ժամանակակից պոկերը, որը մեր օրերում ենթարկվել է կատարելագործման՝ խաղացողին առաջարկելով ավելի հետաքրքիր ժամանց։


Ժամանակակից խաղ պոկեր

Պոկերն ուշադրություն գրավեց 19-րդ դարի սկզբում՝ Միացյալ Նահանգներում: Խաղը պատկանում է քարտային խաղերի ընտանիքին և այսօր տարածված է ամբողջ աշխարհում։ Այն ունի կանոններ, ըստ որոնց էլ խաղացողներն առաջնորդվում են՝ շահելու համար չիպեր և գումար։

Պոկերի տերմիններից մեկն է՝ «ձևավորել լավագույն ձեռքը» ․ այն նշանակում է, որ խաղացողը հաղթել է։ Հակառակ դեպքում՝ խաղացողն անում է «ֆոլդ», ինչը մատնանշում է նրա պարտությունը։ Այս երկու տերմինները որոշում են ամբողջ խաղի արդյունքը։


Ինչպես խաղալ պոկեր

Խաղացողները խաղում են սեղանին դրած իրենց գումարով։ Պոկերի աշխարհում այն ունի անվանում՝ սթեք։ Խաղի անդամները կարող են համալրել այն միայն խաղերի միջև և չեն կարող քչացնել՝ առանց սեղանից հեռանալու։ Առևտրի ընթացքում խաղացողը կարող է սպառել իր սթեքը և շարունակել խաղալ, սակայն այդ դեպքում, նա այլևս չի կարողանա մասնակցել հետագա առևտրին։ Այս դեպքում սեղանի վրա ձևավորվում է բանկ (լրացուցիչ կամ կողմնակի), որը, ցանկության դեպքում, կարող են տանել խաղի մյուս անդամները։


Պոկերը պատկանում է այն խաղերի շարքին, որոնք խաղացողներին տրամադրում են սեփական լեզուն կամ տերմինները՝ ամբողջությամբ խաղի աշխարհ տեղափոխվելու համար։ Այսպիսով, ահա մի քանի տերմիններ, որոնց կարելի է հանդիպել խաղի ընթացքում։


● Llimit - Խաղացողներն ունեն ֆիքսված գումար, միայն ըստ որի կարող են կատարել ամրագրած խաղադրույքներ կամ խաղադրույքի բարձրացում։


● Pot Limit - Խաղադրույք կարելի է կատարել միայն նվազագույն սահմանից մինչև Pot Limit-ի ընթացիկ սահմանը։


● No limit - Խաղացողները կարող են խաղադրույքը հասցնել նվազագույնից մինչև իրենց ամբողջ սթեքի չափը՝ առանց սահմանափակումների։


Ամփոփում

Պոկերը յուրահատուկ սեղանի խաղ է, որն ունակ է մտերմացնել խաղացողներին, ստեղծել ջերմ, սակայն մրցակցային միջավայր՝ մարտահրավեր նետելով յուրաքանչյուր խաղացողի։ Այս խաղը կարելի է խաղալ նաև տանը՝ ընտանիքի և ընկերների հետ։ Իսկ ձեռք բերել կարելի է այցելելով խաղերի խանութ։ Այո, դարավոր խաղը հասանելի է ամենուր՝ ժամանցն է՛լ ավելի կատարելագործելու համար։

Հեղինակ` Vahe Mardoyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Vahe Mardoyan
11:42, 27.06.2024
147 | 0
16:29, 25.06.2024
143 | 0
դեպի վեր