Ես մի սիրտ ունեմ, Չգիտեմ կաթոլի՞կ, թե՞ ուղղափառ, Բայց մի բան գիտեմ, Որ սիրտս լցված է Ու աշխատում է միայն քեզ համար… Երբ ամեն առավոտ աշխարհն է բացվում- Կես թզաչափ է աչքերիս առաջ, Կարծես քո աչքն է աչքիս մեջ բացվում, Կարծես ա՜րևն է ժայթքում կատաղած: Սիրտս համահունչ քայլերիդ ձայնին, Կույսի մարմնի պես դողում է անճար, Ու քիչ է մնում վերցնեմ ձեռքերիս Ու ափերիս մեջ հանգիստ տամ նրան: Բայց ի՞նչ եմ ասում… Մեկ փոթորի՛կ է, Մեկ դողացո՜ղ ծառ, Մեկ հանդարտ ծո՛վ է, Մեկ գե՛տ կատաղի, Մեկ ծառին կառչած տերև է համառ, Մեկ լռությո՜ւն է, Մեկ ճիչ՝ ցանկալի: Սիրտս շողո՜ւմ է, բաբախո՛ւմ արագ Գիտե՜մ, որ դու ես սրտիս մեջ պարում, Խնդրո՜ւմ եմ ընտրիր մեղեդի մի դանդաղ Սիրտս շա՜տ է նուրբ, Էլ չի դիմանում: Անսե՜ռ, Բազմանուն մի երևո՜ւյթ ես, Կես թզաչափ՝ ինձ հասնող Աշխարհից, Թախի՜ծ ես, Կի՜րք ես… Մա՛հ ես և կյա՜նք ես, Սե՜ր իմ, Խնդրո՜ւմ եմ մի քիչ հանդարտվիր… |