ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԴՈՒ ՔՈ ԴԵՄՔԻ ԹՈՒՔԸ ՄԱՔՐԻ, ԱԶԳՈՎԻ ԹՔՈՒՄ ԵՆ ԵՐԵՍԻԴ, ՈՐ 7 ՀԱԶԱՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ԳՐԵՑԻՐ ՍԱՌՈՒՅՑԻՆ, ԻՆՉ ՄՆՈՒՄ Է ԱԼԵՆԻ ԹՔԻՆ, ԾԱԽՎԱԾ ԴԱՇՆԱԿԻ ԴԵՄՔԻՆ ՄՅՈՒՌՈՆ Է, ԴՈՒ ՔՈ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԻՐ, ՔՈ․․
16:38, 19.04.2023
4508 | 0
19-04-23թ
ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԴՈՒ ՔՈ ԴԵՄՔԻ ԹՈՒՔԸ ՄԱՔՐԻ, ԱԶԳՈՎԻ ԹՔՈՒՄ ԵՆ ԵՐԵՍԻԴ, ՈՐ 7 ՀԱԶԱՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ԳՐԵՑԻՐ ՍԱՌՈՒՅՑԻՆ, ԻՆՉ ՄՆՈՒՄ Է ԱԼԵՆԻ ԹՔԻՆ, ԾԱԽՎԱԾ ԴԱՇՆԱԿԻ ԴԵՄՔԻՆ ՄՅՈՒՌՈՆ Է, ԴՈՒ ՔՈ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԻՐ, ՔՈ․
Ինչպես գիտենք 1994թ. հունիսի 12-ին Բիշքեկում գործողության մեջ մտավ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ կնքվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կողմից և ստացավ "Բիշքեկյան համաձայնագիր"անվանումը:
ՈՒ՞մ է գաղտնիք, որ չորս տարի տևած Ղարաբաղի ազատագրական, հայրենատիրական պատերազմի հաղթանակները ձեռք բերվեցին հազարավոր զոհերի, զրկանքների գնով... Հազարավոր նվիրյալների կյանքեր խլեց, հազարավոր մայրեր որդեկորույս դարձան, կանայք այրիացան, երեխաները որբացան... բայց արդյու՞նքը...
Ինչպե՞ս կարելի էր այսքան անպատասխանատու սնանկ դիվանագիտական ռազմավարական գիտելիքներով ներկայանալ բանակցությունների և արյունով ձեռք բերած 12 հազ. քկմ ազատագրված մեր հայկական հողերի ճակատագիրը մատնել բախտի քմահաճույքին. ավելի ճիշտ` Հեյդար Ալիևի բարի կամքին:
Միթե՞ դիվանագիտական խայտառակ պարտություն չէ, երբ պարտվող կողմն է իր կամքը թելադրում հաղթողին. Սա երևի աշխարհի պատմության մեջ չգրված ու չլսված միակ ու եզակի դեպքն է և չի տեղավորվում մարդկային նորմալ տրամաբանության սահմաններում: Ինչու՞ չարժևորվեցին մեր հաղթանակները, ինչու՞ կրակի դադարեցումով չկնքվեց կապիտուլյացիայի ակտ, որ վերջնականորեն վճռվեր Ղարաբաղի կարգավիճակի ճակատագիրը՝ վերամիավորումը մայր հայրենիքին․ մեր նվիրյալներն այս վեհ նպատակի համար իրենց կյանքը չխնայեցին, որ ունենայինք մեծ և հզոր Հայաստան: Ադրբեջանական կողմը 100% ընդունում էր իր պարտությունը, այլապես ինչքան էլ միջազգային կառույցները ճնշում գործադրեին, կամ Ռուսաստանը միջնորդությամբ հանդես գար, միևնույն է, Հեյդար Ալիևը կրակի դադարեցման համաձայնագիր երբե´ք չէր կնքի:
Խորամանկ Հեյդար Ալիևը տեսավ, որ հայը կատաղել է ու դեմն առնել հնարավոր չէ, իսկ իր զինվորի մոտ բարոյահոգեբանական անկում է, բանակում պարտվողական հոգեբանություն էր տիրում, շտապեց հետագա առաջխաղացումը կանխելու համար խորամանկել, լեզու գտնել Լևոն Տեր Պետրոսյանի հետ, այո լեզու գտնել, քանի որ այդ ժամանակ մեր զինվորի դեմն առնել չէր լինում․ շրջան, շրջանի հետևից ազատագրելով առաջ էինք գնում, անգամ լուրեր էին տարածվում, որ շուտով կհասնենք Քուռ, Բաքու․․․ և 1994թ. Բիշքեկում կնքվեց զինադադարի պայմանագիը Հեյդար Ալիևի համար ուղղակի հաղթանակ էր, իսկ Լևոնի համար՝ խայտառակ պարտություն․ նա ոչ թե հաղթող նախագահ է, այլ՝ պարտվող․․․ նա ինչպես հարկն էր տեր չկանգնեց 4 տարի տևած արյունահեղ պատերազմի մեր հաղթանակներին․․․
Լինելով հաղթող կողմ մենք պետք է այդ զինադադարում մեր կամքը թելադրեինք ու շահեկան դուրս գայինք, ինչը հատուկ է պատերազմում հաղթող կողմին, ինչպես դա արեց Ալիևն այս 44 օրյա պատերազմին, բայց քանի որ Լևոն Տեր Պետրոսյանի դիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները զրոյական էին, (չեմ վարանում այս գնահատականիս համար, քանզի դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ ՍՍՌՄ պատմությունից պետք սերտած լիներ, թե ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին կնքվեց կապիտուլյացիայի ակտ և Ռուսաստանի ենթակայության տակ անցան բոլոր ազատագրված պետությունները․․ունեցանք խայտառակ մի փաստաթուղթ, որը Ղարաբաղի հետագա ճագատագիրը դրեց անելանեի վիճակի առաջ առ այսօր:
Հայկական կողմի աններելի սխալն էր, եթե հրադադարի դադարեցումը պայմանավորված չէր վերջնականորեն Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմամբ, ուրեմն այդ համաձայնագրի տակ ստորագրություն դնելն առնվազն պետական դավաճանություն էր: շատ եմ ասել․ հմուտ դիվանագետը կարող է պարտության տակից այնպես դուրս գալ, որ հաղթանակած լինի, իսկ հաղթանակածն էլ կարող է այնպես դիվանագիտորեն պարտվել, որ հաղթնկները գրվեն սառույցին, սա հենց այդ դեպքն է, , , Հեյդար Ալիևը ուղղակի խնդրում էր մեր բոլոր դաշնակիցներին, միջազգային կառույցներին, որպեսզի միջնորդեն, որ Հայաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Գիտակցում էր, որ պատերազմի շարունակությունը բերելու էր նոր զոհերի, նոր տարածքների կորստի․ Չեմ զլանում կրկնել. հակառակ Աբուլֆաս Էլչիբեյի' ոտքերը Սևանում լվանալու կիսամուրազ փափագին, այդ օրերին' 1994-ին, լուրեր էին տարածվում, որ հայկական կողմը շուտով անարգել կհասնի Քուռ, Բաքու, իսկ Բիշքեկյան խայտառակ համաձայնագրով Արցախի հերոսական ազատագրական, հայրենատիրական պայքարը Բաքուն խեղաթյուրեց և միջազգային հանրությանը ներկայացրեց հայերի կողմից զավթողական, նվաճողական պատերազմ, պիտակելով մեզ ագրեսոր և օկուպանտ․․․
Լևոն Տեր Պետրոսյանն չուսումնասիրելով աշխարհի ապականված քաղաքակն դաշտի խարդավանքները հույսդ դրել էիր միջազգային կառույցների «բարի կամքի՞ն, դեմոկրատիա հորինված բլեֆի՞ն», որին ենթարկվում են մեզ նման փոքր ու աղքատ պետությունները: Այսօր դրա ականատեսն ենք․ գրեթե 5 ամիս է Արցախը շրջափակման մեջ է, Հաագայի միջազգային դատարանը պարտադրեց բացել Լաչինի միջանցքը, բայց Ալիևը թքած ունի դատարանի որոշումների վրա, իսկ ազատագրած տարածքների պահով նախքան 44 օրյա պատերազմը Պետրոս Ղազարյանի մոտ Լևոնը հայտարարում էր, «Որ Բաքուն էլ գրավեք, այդ 7 շրջանները հետ եք տալու, միջազգյին կառույցները մեզ չեն ների» հիմա ո՞նց են միջազգային կռույցները ներում Ալիևին, մի բան էլ կա այդ հայտարարության տակ թաքնված, որ դու վաղո՜ւց գիտեիր, որ ազատագրված տրածքները ծախված են․․․
Հեյդար Ալիևի դիվանագիտական հաղթանակի պտուղներն այսօր վայելում է որդին' Ալիև Կրտսերը: Ամենօրյա պատերազմի սպառնալիքները, դիվերսիաները մի կողմ, բանակցությունների արդյունքները զրոյական են, քանզի Ալիև Կրտսերը երբե´ք չի համաձայնվի հենց այնպես, բանակցությունների շրջանակներում Արցախից հրաժարվի ու իր ձեռքով ստորագրի մի փաստաթղթի տակ, որն անկախություն կտա Արցախին․․․
Երևի հենց այս հանգամանքը' 1994թ Բիշքեկում կնքած զինադադարի դիվանագիտական պարտությունը հաշվի առնելով, 1998-ին Սպարապետը Լևոն Տեր Պետրոսյանից պահանջեց հրաժարական տալ․․. (և բացվեց հանցագործ Քոչարյանի դարաշրջանը Հոկտեմբերի 27-ով․․․․բայց այսօր իմ վերլուժության թեման Լևոնն է) 2008 թվականին նախագահի թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանը չընդունելով իր պարտությունը, Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքներում իր ուղեղի փայլատակումներից ծնունդ առած «լուսավոր» մտքերն էր շաղ տալիս հավաքվածների վստահությունը շահելու համար, -
- «Որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա ու հայ-թուրքական սահմանը բացվի, պետք է հրաժարվենք Հայոց պահանջատիրությունից, (ուշադրություն դարձրեք, մեր պատմական հողերից հրաժարվենք, ) իսկ Ղարաբաղն էլ պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարությամբ: »
Լևոն Տեր Պետրոսյանը էն գլխեն գիտեր, թե ինչ քար է գցել փոսը, որը ո´չ ինքը և ո´չ էլ ուրիշ մեկը չի կարող հանել, դրա համար էլ ցուցանում էր ստեղծված իրավիճակից դուրս գալու «միակ ու ճիշտ» ուղին' "Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ", Արևմտյան Հայաստանն էլ նվիրում էր Թուրքիային․․․
Հավաքվածներն այնքան էին Լևոնի հիպնոսի տակ, որ ոչ-ոք չհանդգնեց հարց ուղղել առաջին նախագահին, -
- Եթե Ղարաբաղի կարգավիճակը տեսնում էր Ադրբեջանի կազմում, բա մեր կռիվն ինչի՞ համար էր. այսքան արյունը, մութը, ցուրտը, սովը, զրկանքները, արտագաղթը...այս ինչուների շարանը շատ երկար է...այո հիպնոսի տակ էին, անգամ, երբ Լևոնն այնպիսի մի դավաճանական քայլ արեց․ ժողովրդին տրամադրեց, թե հեղափոխություն է և գույն, մույն չկա, երգի պարի հեղափոխություն է և պարեց Ջհուդական «ՀԱՎԱՆԱԳԻԼԱ ՊԱՐԸ» և հենց իր դեմ դիմաց ծածանվում էին Իսրայելի զույգ դրոշները․ Ես այդ ժամանակ Հայաստան էի եկել և իմ աչքով եմ տեսել Գալա ՏՎ-ով ուղիղ հեռարձակմաբ, աչքերիս չէի հավատում․․․ Եկա Բրյուսել, ինտերնետում շատ փնտրեցի, իմ Ֆեյսբուքյան ընկերներից նախկին Լևոնական տրամադրեց այս վիդեոն․․․ԱՀԱ https://www.youtube.com/watch?v=FYIBZvOcJCA-95
--
Չմոռանամ ավելացնել, որ դեռ 1991-ին Լևոն Տեր Պետրոսյանը ձեռնպահ մնաց ճանաչել սովետից դուրս գալու Ղարաբաղի անցկացրած անկախության հանրաքվեն․․․այն դեպքում, եթե Հայաստանի նախագահը չի ճանաչում Արցախի անկախության հանրաքվեն, Մոսկվան ինչու՞ պետք է անկախություն տար Արցախին․․․
Փաստերը գալիս են ապացուցելու, որ Ղարաբաղյան պատերազմի ազատագրական, հայրենատիրական հաղթանակների համար մեր նվիրյալներին ենք պարտական, իսկ ՀՀՇ-ն Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորությամբ իշխանության գալու խնդիրներ էին լուծում, պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ ասելով, ժողովրին ներքաշեցին պատերազմի մեջ, և տեր չկանգնեցին արյունով ձեռք բերված 12 հազար քմ ազատագրած մեր հողերին, հաղթանակներին, այլապես սակարկության մեջ կմտնեին բանակցությունների սեղանների շուրջ. Հենց Բիշքեկու´մ պետք է մեր հաղթանակներն արժևորվեր, երկաթը տաք-տաք ծեծվեր, Արցախը միանար Հայաստանին․ ցավոք մեր հաղթանակները հողին հավասարվեց հե´նց Բիշքեկում, որից առիթավորվեցին ղարաբաղյան կլանի 2 նախագահներն ու գործարքի մեջ մտան հայր և որդի Ալիևների հետ․ Քոչը՝ Մեղրու միջանցքի պահով, որ այսօր էլ Ալիևը երկու ոտքը մի կոշիկի մեջ մտցրած պահանջում է, «թե չտվեցիք պատերազմով կվերցնեմ» դա Հեյդար Ալիևի- Քոչի Սադարակում կնքված գործարքն է, որ հոկտեմբերի 27-ով չի չեղարկվել, այսօր էլ ուժի մեջ է դրա համար էլ Ալիևն ահաբեկում է, նույնն էլ 2001-ին ԱՄՆ-ի ֆլորիդայի նահանգի Քի Վեստ կղզում ցրցամ տված, 7 տարի ժողովրդից գղտնի պահված և միայն 2007-ին վերջերին լույս աշխարհ հանված «մադրիդյան սկզբունքներն» են, որի բոլոր հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին․և այնպես հմտորեն են ձևակերպված, որ կարելի է վստահ ասել․ «Մադրիդյան սկզբունքները» ծուղակ է, Արցախի հանձմնան խաղաղ, առանց պատերազմի կապիտուլյացիայի ակտ ․․․հատկապես ազերի փախստականների վերադարձը բուն Արցախ, որն ամենավտանգավորն է, և այսօր Ալիևն ամբողջ ուժերը գործադրում է, որ ազերի փախստականներին բերի լցնի բուն Արցախ և ասիմիլացիայի ենթարկի արցախահայությունը․․․մի քանի տարի անց հայից էլ շատ թուրքն է լինելու Արցախում և հայն այլևս իր գլխի տերը չի լինելու, դառնալու է ձայնազուրկ․ իսկ ղեկավարները լինելու են Ադրբեջանցիները․․․ Նույնն էլ Հայաստանին է սպառնում, եթե առանց զսպող մեխանիզմների բացվեն Հայ-թուրքական սահմանը և արտոնենք թուրքը մեր երկրում տուն, հող առնի, , , բույն դնի, ձագ հանի, , , Նորից հիշեցնեմ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի կշտամբանքը Հեյդար Ալիևին․ «ինչու՞ ազգամիջյան կենֆլիկտներ հրահրեցիք, երբ մի քանի տարի անց ոչ միայն Ղարաբաղը, այլ՝ հենց հայաստանը մերն էր լինելու» Ալիևն այնքան ազդվեց, որ ամբիոնի մոտ ուշագնաց եղավ, , , այս խոսքերը երբե՛ք չմոռանաք․․․
****
ՀԻՄԱ ԱՄՓՈՓՈՄ ՄԻՏՔՍ
Լևոն Տեր Պետրոսյան 1994-ի զինադադարից այնքան եմ գրել ու դատապարտել քո խայտառակ դիվանագիտական պարտությունը, որ իրականում հոգնել եմ, քանզի հիմա ոչ մի բան հնարավոր չէ շտկել․ իմ այս գրառման առիթը եղավ, երբ սոցցանցերում կարդացի, որ շատ եք վիրավորված, որ Ալենը թքել է դաշնակի դեմքին և ՀԱԿ-ն ուզում է դատի տալ․ մտածում եմ․ էս ի՞նչ սեր բուսնեց․ինչու՞ է ձեզ թվում, թե ամնեզիայով ենք տառապում ․․․հիմա փոխանակ պապանձվեք, Ալենի ազնիվ թուքի՞ց ես կառչել, տեսաք Նիկոլը ձեզ արհամարեց, բանի տեղ չդրեց, քանզի գիտակցեց, որ մեր այսքան պարչտությունների գլխավոր մեղավորն եք, նորից գնացիք միացաք Քոչադաշնակներին․արդեն դաշնակների թասիբի՞ն եք կանգնում, , , բա դուք չէի՞ք, որ 1994-ի դեկտեմբերին մեր անանորը հարամ արեցիք, այդ մութ ու ցուրտ տարիներին հազիվ լույս էին տվել, մենք էլ մտածեցիք հիմա մեր երկրի նախագահը մեր ամանորը կշնորհավորի, մեկ էլ տեսնենք ի՞նչ, որպես սգո գույժ հայտարարում եք, որ բացահայտել եք դաշնակցական «Դրո» կառույցի անդամներին ու կան շատ ձերբակալվածներ, ու այսօր ԱԼԵՆԻՍ ԱՐԴԱՐ ԹՈՒՔԸ ՀԱԿ-ը չի կարողանում կուլ տալ, քանզի ուրիշ տեղից չեն կարողանում կառչեն․ Լևոն դեռ էն գլխեն եմ քեզ կնքել Լևոն Չարագործ, իմացիր, որ դու իրոք չարիք էիք մեր երկրի համար, քեզ իշխանություն էր պետք, ոչ թե Արցախը, եթե Արցախը քեզ համար կարևոր լիներ, տեր կգանգներ, հրաժարական չէիր տա, կպայքարեիր Արցախի համար, հիմա դաշնակի երեսի թուքի համա՞ր ես պայքարում, պարզ է թուրք քոչին ես աջակցում, , , ինչ որ խոստումնե՞ր է տվել․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս

Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր