ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ․ ՎԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻՑ և ՀԱՄԱԽՄԲՎԵՔ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ, ԱՅԼԱՊԵՍ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՄԵԶ ՉԵՆ ՆԵՐԻ, , ,
13:19, 11.06.2023
827 | 0




ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ․ ՎԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻՑ և ՀԱՄԱԽՄԲՎԵՔ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ, ԱՅԼԱՊԵՍ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՄԵԶ ՉԵՆ ՆԵՐԻ, , ,
Որպես նախաբան ասեմ, որ այս հոդվածս գրելու առիթը Տիկ-Տոկում մի սանձարձակ կնոջ վայրահաչությունն էր, որ անընդհատ հիստերիկ տոնով բղավում էր «Նիկոլն էր ծախել հողերը՝ տարածե՜ք»

Ընթացքում կփորձեմ ՏԻԿ-ՏՈԿԻ սանձարձակ տիկնոջը սանձել փաստերով, թե իրականում ովքե՞ր էին մեր հողերը ծախել, ու կուժ ու կուլան ջարդել մեր վարչապետի գլխին, , ,
***
ԱՌԻԹՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ուզում եմ ԲԱՑ ԶՐՈՒՅՑ ՈՒՆԵՆԱԼ ԸՆԹԵՐՑՈՂԻՍ ՀԵՏ․․․
ՆԱԽ ԱՍԵՄ, որ արդեն չեմ զարմանում, որ մեր ազգի մեջ նման երևույթներ են հայտնվում, երբ փողի դիմաց ինչ ստոր ծառայություն ասես որ չեն մատուցում․ անգամ երևակայել չէի կարող, որ հայ մարդը կարող է թշնամու օգտին լրտեսություն անի․ մեկը չէ, երկուսը չէ, տասնյակներով են․․․պետք է փաստեմ, որ Վարչապետի դեմ աշխավը սկսվել է ոչ թե 44 օրյա պատերազմի պարտությունից հետո, այլ՝ հենց հեղաթոխությունից անմիջապես հետո․․․ ու գիտե՞ք ինչն է ինձ համար ամենամտահոգիչը, որ երկիրը թալանող, Հոկտեմբերի 27, մարտի մեկ, 39 հեղինակավոր մարդկանց իր ճամփից հեռացնող Քոչի ու Սերժի պաշտպաններն են դարձել ժողովրդի այն հատված, ովքեր Քոչի արյունոտ փողեի համար մեր այս մի բուռ երկիրն էլ պատրաստ են հանձնել թուրքին ու նրանց մեջ կան մտավորականներ․․․ Այս կինը, որ Տիկ-Տոկում նկարվել է, եթե ԱԱԾ-ն իր տեղում լինի, տանի մի լավ հարցաքննի, թե դու ի՞նչ փաստեր ունես, որ Նիկոլն է հողերը ծախել, իհարկե, կպապանձվի․․․․ Իսկ երբ մտավորականներն են սկսել ստորագրահավաք կազմակերպել և հայտարարել․ «ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» հիմա ասեք ո՞նց լռեմ․ չեմ կարող լռել, չի ստացվում․ էությունս է այդպիսին․․․
երբ 20 տարի Ղարաբաղյան կլանը ցունամիի նման ասպատակեց Հայոց երկիրը, սեփական երկրում ժողովուրդն իրեն զգում էր կալանավայրում․ ձեզ եմ հարցնում մտավորականներ, կարո՞ղ էիք մի տող անգամ քննադատական խոսք հնչեցնել․․․ ՄՆԱՑԱԾԸ ԼՍԵՔ ՎԻԴԵՈՅՈՒՄ․ ՊԱՏԱՍԽԱՆՍ ՏԻԿ-ՏՈԿԻ ՍԱՆՁԱՐՁԱԿ ԿՆՈՋԸ և ԲՈԼՈՐ ԱՅՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻն ՈՎՔԵՐ ԿԵՂԾ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԱԾ, ԻՐԵՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԿԼԱՆԻՆ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐՈՎ 20 ՏԱՐԻ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՈՎ ԱՍՊԱՏԱԿԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ և ԱՅՍՕՐ ԻՐԵՆՑ ԹԱԼԱՆԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ՀԱՆԵԼ ԵՆ ԱՍՊԱՐԵԶ, ՈՐ ԿՐԿԻՆ ԻՇԽԵՆ, ԿՐԿԻՆ ԹԱԼԱՆԵՆ․․․ ԱՅԴ ԱՐՅՈՒՆՈՏ ՓՈՂԵՐԻ ԳԵՐԻՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՍՏՎԱԾ ԶԱՆԳՎԱԾ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, ՈՎՔԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ, ԱՄԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՇՏ ԷԼ ԾԱԽԵԼ ԵՆ իրենց ձայները․ նրանց մեջ էին շատ մանկավարժներ, մտավորականներ, ովքեր ԶԼՄ-ներով ելույթներ էին ունենում և հորդորում, որ ընտրեն Քոչին, կամ Սերժին․․․ Փառք Աստծո, որ այսօր ունենք պետականամետ, երկրի վաղվա օրով մտահոգ հասարակություն և նրանք են ամուր պահում մեր երկրի հիմքերը․․․ կամ, որպես մտավորականի ժողովրդին ոտքի հանեիք, կանխեիք նրանց ազգադավ քայլերը, բողոքի ձայն բարձրացնեիք, երբ երկիրը կանգնեցրել էին անդունդի պռկին, թուրքի թալան էր երկրում, դուք ձեր աչքերը փակել ու ոչինչ չէիք տեսնում ․․․ ազգովի լեթարգիական քնի մեջ էիք, արթնացնող չկար․ համատարած ստրկական հարմարվողականություն էր․ տասնյակ իմ հոդվածներով, բանաստեղծություններով ժողովրդիս պայքարի կոչեր էի հնչեցնում․․․Իմ պայքարը սկսվեց Լևոնից, երբ 1994-ի զինադադարին 7 հազար մեր նվիրյալների թափած արյունը գրվեց սառույցին, կրեցինք խայտառակ դիվանագիտական պարտություն․ փոխանակ որպես հաղթող կողմ կնքվեր կապիտուլյացիայի ակտ և Արցախը միացվեր Հայաստանին, բայց նա նախընտրեց բանակցելը․․Լևոնի դիվանագիտական պարտությունից առիթավորվեցին Ղարաբաղյան կլանի 2 նախագահները և գործարքի մեջ մտան հայր և որդի Ալիևների հետ․ 1999-ի հուլիսին Սադարակում Քոչը գործարք կնքեց Լաչինը Մեղրու հետ փոխանակման, Թեև Սպարապետն ու Կարեն դեմիրճյանն այդ պահին կանխեցին, բայց Հոկտեմբերի 27 -ից հետո վստահ եմ, որ այդ գործարքը չեղարկված չէ և Ալիևի Մեղրու Միջանցքի պահանջը այդ մասին է վկայում․․․ իսկ այնուհետև 2007-ից պայքարել եմ Քոչի ազգադավ «Մադրիդյան սկզբունքների» դեմ, իսկ Սերժի դեմ՝ ֆուտբոլային դիվանագիտությունից սկսած․Դաշնակները միայն իրենց պորտֆելների հարցերն էին լուծում, և Սերժը թուրքերի հետ բարեկամանալու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանների բացումով տարված սիրախաղի մեջ մտավ Թուրքիայի իշխանությունների՝ Գյուլի հետ․ գնաց թուրքիա ֆուտբոլ դիտելու․ թուրքիան գոլեր էր խփում մեր դարպասին, Սերժը երջանիկ ծափահարում էր, Հիմա աջ ու ձախ քննադատում են, թե մեր վարչապետն ինչու՞ գնաց Թուրքիա Էրդողանի երդմնակալմանը մասնակցեց․․․ Սերժի պահով ոչ ոք ծպտուն չհանեց, չէր էլ կարող հանել․ այդ սիրախաղի արդյունքում ծնունդ առավ «ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՐՈՏՈԿՈԼՆԵՐԸ․2009-ին Հոկտեմբերի 10-ին ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԿՆՔՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ճանաչում է թուրքիայի տարածքային ամբողջականությունը, թուրիքիան էլ Հայաստանի» , այսինքն մենք պահանջատեր չենք և իզուր ենք 100 տարի պայքարում մեր պահանջատիրության համար․․․ շուրջ 10-ը տարի ոչ ոք չհանդգնեց Սերժին ասել, Շվեյցարիայից հետ կանչիր աշխարհին մոլորեցնող արձանագրությունները, որ իբր հայն ու թուրքը բարեկամացել են․ համատարած անտարբերություն էր․․․
Ասեմ, որ տարիներ շարունակ 2 ֆրոնտում եմ պայքարել․ 2007-ից «Մադրիդյան սկզբունքների դեմ իմ տասնյակ հոդվածներով, անգամ 2018-ին Նիկոլից պահանջել եմ Պետական դավաճանության համար գործ հարուցել Քոչի և Օսկանյանի դեմ, , , իսկ Սերժի դեմ պայքարել եմ ֆուտբոլային դիվանագիտությունից սկսած․․․ հարյուրավոր հոդվածներ ու յութուբներ կարող եմ այստեղ շարել, այն ժամանակ մեկը չկար թիկունքիս, որ միասին պայքարեինք, հիմա բոլորի լեզվի կապանքները բացվել են․ խոսքի ազատություն է․ այն ժամանակ պապանձվել էին, ո՞վ ռիսկ կաներ Քոչի ու Սերժի մեկն երկուս աներ․․․
Որպես նախաբան որպես շատ երկար ստացվեց, բայց չեմ մոռացել, որ պետք է պատասխանեմ և
*** լուսավորեմ Տիկ-Տոկի սանձարձակ կնոջը․ թող ականջները լավ բացի ու լսի, թե ովքեր էին ծախել հողերը և այս պատերազմն ինչու՞ եղավ, ասեմ, որ կփորձեմ թռուցիկ անդրադառնում, քանզի թեման ծավալուն է, ունեմ նաև մանրակրկիտ վերլուծություններ այս թեմային առնչվող․․․․) ուրեմն այսպես․Լևին դիվանագիտական պարտությունից հետո, երբ խշխանության եկավ Քոչը, առաջին քայլը Մեղրին Լաչինի հետ փոխանակելու գործարքն էր, որն անգամ հոկտեմբերի 27-ով չի չեղարկվել ու հիմա դրա համար է Ալիևը 2 ոտքը մի կոշիկի մեջ մտցրած Մեղրին ուզում, իսկ Սերժը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երբ հուլիսին պետք է գնար Պետերբուրք Պուտին-Սարգսյան- Ալիև եռակողմ հանդիպմանը, Լևոնը Սերժին կանչեց իր տուն և հորդորեց առաջնորդվել «Մադրիդյան սկզբունքներով», որն իրենից ներկայացնում է առանց պատերազմի Արցախի հանձման կապիտուլյացիայի ակտ, քոռն ինչ է ուզում, մի զույգ աչք, ղումարբազ Սերժին էլ դա էր պետք, ստանալով Լևոնի դաբրոն գնաց ու կուլիսներում ազատագրված տարածքները 5 միլիարդներով ծախեց Ալիևին․․․դա հաստատում է նաև Սամվել Բաբայանը․․․ Ղարաբաղյան Կլանը 20 տարի ստատուս քվոն պահեց և գազանի պես հոշոտեց երկիրը․ ընթացքում մեր եղած չեղածը Քոչը նվիրեց Պուտինին «Գույք պարտքի դիմաց», անգամ 40 տարով օդը, մեզ գցելով վասալային իրավիճակի մեջ, ու ոչ մեկը ծպտուն չհանեց, , , Օրհնվեր Նիկոլի ծնունդը որ 2018-ին կարողացավ քնած ժողովրդին ոտքի հանել, հեղափոխություն անել, այլապես պետականազրկնամ շեմին էինք կանգնած․․․ Նիկոլի իշխանության գալը խառնեց Քոչի և Սերժի խաղաքարտերը, կանգնեցին փաստի առաջ, այն որ Ալիևներից միլիարդներ էին վերցրել, պահել էին ստատուս քվոն, որ իրենք հանգիստ թալանեին և մի օր, երբ հարմար պահը գար տարածքները հանձնեին, բայց Նիկոլի իշխանություն գալուց հետո Ալիևը տեսավ, որ Նիկոլը հող տվող չէ, պատերազմից առաջ, երբ Շվեյցարիայում կազմակերպվեց Փաշինյան -Ալիև ասուլիսը, Նիկոլն Ալիևի երեսին պարզ ասաց, որ այդ Տարածքները չենք կարող վերադարձնել, քանզի դրանք ծառայելու են Արցախի անվտանգության համար որպես բուֆերային գոտի․․․ Ալիևն զգաց, որ Նիկոլն այն մարդը չէ, որ Քոչի ու Սերժի պես մտնի գործարքի մեջ, և շտապեց հետևողականորեն Ղարաբաղյան կլանից պահանջել միլիարդների իր գործարքի պարտքը՝ որ արագացված շրջաններն իրեն վերադարձվեն․ իսկ քանի Նիկոլին տապալելու Քոչի ու Սերժի բոլոր ջանքերը տապալվեցին․ ուստի՝ օգնության հասավ Պուտինը, քանի որ նա այդ գործարքներից քաջատեղյակ էր, ավելին ասեմ՝ կնքահայրն էր, սարքեցին 44 օրյա պատերազմը, որ թավանի տակ մնացած Ղարաբաղյան կլանը Ալիներին իրենց միլիարդների պարտքերը փակվեին, որը հնարավոր էր միայն պատերազմում մեր պարտության պարագայում․․․ այդ պարտությամբ լուծվելու էր 4 հարց, 1, դավադրաբար պարտություն կազմակերպելը, 2, պարտությունը առիթ կտար հեղաշրջման, Նիկոլի տապալմանը, 3, Ռուսաստանն իր բազաները կդներ Արցախում, 4, Նիկոլի տապալումից հետո Պուտինը Քոչի հետ ձեռնամուխ կլինեին Հայաստանը միութենական կազմի մեջ մտցնել, հենց դրա համար էլ Պուտինը ստանձնեց կորդինացրել պատերազմի պարտության և հաշտության ամբողջ գործընթացն իրեն ձեռնտու տարբերակով, որի արդյունքում ռուսական բազաները դրվեց Արցախում, որը Պուտինի վաղեմի երազանքն էր» հիմա Պուտինը Քոչի, Ալիևի հետ աշխատում են ամեն գնով 4-րդ կետին լիարժեք հասնելու՝ Հայաստանը միութենական կազմի մեջ մտցնելու համար, սակայն Նիկոլը ոսկորի պես խրված է իրենց կոկորդին․և դա է պատճատը, որ պատերազմից հետո սադրանքների տարափ են թափում մեր գլխին, որ ամեն կերպ Նիկոլին տապալեն․․․30 տարի երկիրը թալանողների, տարածքները ծախողների, 44 օրյա պատերազմը սարքողների, հազարավոր զոհեի պատճառ դարձածների բոլոր մեղքերն ու հանցագործությունները ջարդում են Վարչապետիս գլխին, որ ժողովրդին ոտքի հանեն, բայց փառք Աստծո Նիկոլն իր թիկունքին ունի գիտակից հասարակություն և ամուր է նրա թիկունքը, քանզի վստահ է, որ իր առաջնորդն ազնիվ է ու նվիրյալ,
Ինչքան այս մտավորական կոչվածները դերի մեջ մտնեն, թե հայրենասիրությունից դրդված են դեմ դուրս եկել վարչապետին, իրենց մղումներն անկեղծ են, ինձ չեն կարող համոզել, քանզի այս ամենը կառավարվում է մի կենտրոնից, ինչպես այս հիստերիկ կնոջ Վայրահաչությունը ՏԻԿ-ՏՈԿ-ՈՒՄ, որ փողի համար անգամ իրենց Աստծուն կուրանան․․․
Վերջերս էլ վարչապետիս նշանառության տակ առան Էրդողանի երդմնակալման առիթով Թուրքիա գնալը․․․
***
ես, որ 1965-ից պայքարել եմ հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման համար, Շիրազի հետ երեկոներ էինք կազմակերպում, թռուցիկներ էի տարածում 17 ամյա այղջնակս, տասնյակներով հայրենասիրական բանաստեղծությունների հեղինակ եմ, Մասիս եմ գովերգել, կարոտիս Էրգրի մասին տասնյակ երգեր եմ հյուսել, այստեղ էլ 24 տարի Բրյուսելում Հայ-Դատի պայքարի մեջ եմ եղել, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահներին, ԱՄՆ կոնգրեսականներին, սենատորներին, Լրագրողներ առանց սահմանների, թուրքական հեղինակավոր մամուլները հեղեղել եմ իմ բողոքի նյութերով, «Բաց նամակներով» անգամ ինձ այդ գործում օգնել է Բրիտանական հայտնի հայամետ լրագրող Ռոբերտ Ֆիսկը, որը միակ լրագրողն է եղել, որ Բեն-Լադենից հարցազրույց է վերցրել․․․նա իմ բողոքի ձայնը հասանելի դարձրեց հեղինակավոր լրատվամիջոցներում և սոցցանցերում․․․․ սա էլ ասեմ, որ էլ ավելի պատկերավոր պատկերացնեք․ 24 տարի բրյուսելում եմ, մի լումա չեմ տնտեսել, քանզի ողջ խնայություններս ուղղել եմ տարբեր լեզուներով թարգմանությունների, տպագրությունների և տարածումների վրա․․․ փոստային առաքումներով աշխարհի տարբեր հեղիակավոր գրադարաններ եմ ուղարկել գրքերս, որ սերունդներին հասանելի լինի, թե ազգիս հետ ինչ է կատարել այդ թուրք հրեշը․․․ չգիտեմ ինչքանո՞վ կարողացա պատկերավոր բացահայտել իմ էությունն ու պայքարող տեսակը և այսօրվա իմ հարմարվողությունը, լռությունը Հայ թուրքական հարաբերությունների, վարչապետի Թուրքիա այցելության հետ կապված, որ գիտակցաբար ձեռնպահ եմ մնում քննադատական խոսքեր հնչեցնել, վարչապետիս կոկորդից բռնեմ և ասեմ, դու իմ 50 տարիների պայքարը հողին հավասարեցրիր, իմ երազնքները ի չիք դարձրեցիր, բայց քանի որ կարողանում եմ տրամաբանել, ճիշտ վերլուծել այս իրավիճակը, որ հայտնվել ենք ազգովի․ ընբռնումով զգում եմ, որ վարչապետիս բոլոր քայլերն արդարացված են․ և բխում են այսօրվա պահի թելադրանքից, որ հայտնվեցինք ներքին տականքի սարքած 44 օրյա պատերազմի արդյունքում․ այնպես չէ, որ սիրտս չի ցավում Արցախի բլոկադայի համար, այնպես չէ, որ տասնայակ հոդվածներով չեմ քննադատել Թուրքիայի ներկայությունն Արցախյան պատերազմին իր սպայական կազմով, բայրաքթարներով, տեռորիստներով․․․իմ աչքից ոչինչ չի վրիպում, ոչինչ, բայց ինչպես՞ եք պատկերացնում 80 միլիոնանոց թուրքի հետ պայքարի մեջ մտնենք մեր 2 միլիոնանոց դեպի ծերացում գնացող բնակչությամբ, երբ տեսնում ենք այդ բարբարոս ազգը ոչ մի խաղի կանոնների չի ենթարկվում, իմ հույսը որ Վիլսոնյան իրավարար վճռով հասնելու ենք Նյուրինգերգյան դատավարության հաղթանակին, Ալիևի կողմից Հաագգայի միջազգային դատարանի վճիռն արհամարելը, չենթարկվելը, իմ մեջ փայփայվող այդ հույսի լույսն էլ մարեց․ ավելի ու ավելի եմ համոզվում, որ ուժն է ծնում իրավունք և մեր նման փոքր ու աղքատ ազգերը կերակուր են դառնում հզորներին, հատկապես, երբ այսքան պառակտված ենք․․․
ինչու՞ եմ այսքան գրում, թող բարձրագոչ չհնչի, ինձանից ավել հայրենասեր ու պահանջատեր ես ոչ մեկին չեմ պատկերացնում ․ես դրանով եմ ապրել, ապրում, այդ պայքարի ոգին է ինձ ապրեցրել, իմ սրտում բույն դրած ոխը, մեր ազգի հետ կատարված ոճիրը, պապերիս Ծովից Ծով էրգրի կորստի ցավն, ինձ անգամ էն աշխարհում էլ հանգիստ չի թողնի․․․ ասեմ, որ ի ծնե է, իմ գեների մեջ է, արհեստական չէ, կամ էլ ձեռքբերովի․․․կամ ինչո՞ւ է ոմանց թվում, որ մեր վարչապետը հեղափոխությունն հենց այնպես արեց, կամ իր կատարած քայլերով հաճոյանու՞մ է թուրքին, կամ արժանապատվությու՞ն չունի, և նա իր քայլեն անում է առանց ծանր ու թեթև անելո՞ւ, ոչ սիրելիներս․սա խորամանկ դիվանագիտություն է, մեզ ժամանակ շահել է պետք, հզորանալ է պետք, լավ զինվել է պետք․․․եթե ուզում ենք այս արևի տակ, թեկուզ այս փոքր հողակտրորի վրա հարատևել, պահել ու պահպանել հայի թանկ գենը, այս ամենի խորը գիտակցությամբ մեր վարչապետը գնաց Թուրքիա, թեկուզ իր կամքին հակառակ․ գնաց մեզ համար, բոլորիս համար, հայ ազգի հարատևության բարձր գիտակցումով․․․ հեղափոխության այս 5 տարիները հարամ արեցին մեր վարչապետի գլխին, ուղղակի բզկտեցին, ջահել, ջահել ծերացրին ազգի ցեցերը, էլ ինչ սադրանք ասես թափեցին գլխին ու ասում են, տղամարդ ես, դիմացիր, տակից դուրս արի, անամոթաբար տղային են առևանգում․․․ ձեր մարդ ասողի հերն անիծված բա դուք հա՞յ եք, բա դուք մարդ կոչվելու իրավունք ունե՞ք․․․․խելքի եկեք, եթե չեք կարողանում օգնել, կրակի վրա յուղ մի՛ լցրեք, , , ցավում եմ, շատ եմ ցավում, որ Նիկոլի թիկունքին խփողների մեջ մտավորականների եմ տեսնում և խոր, շատ խոր ցավ ու հիասթափություն եմ ապրում, որ դարձել են ՔՈՉԱՍԵՐԺԱԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ կլանի, 5-րդ շարասյան կամակատարներն ու սպասարկուները, ավելի ճիշտ գործակալները, , , հարցադրումներ պահանջողները, մեղադրանք հնչեցնողները, մարդիկ, որ նախկինների օրոք մկան ծակը ծախ էին առնում․․․ ազնիվ Նիկոլից ստեղծեցին ազգի դավաճանի կերպար և նախկինների բոլոր ազգադավ քայլերն ջարդեցին Նիկոլի գլխին, Նիկոլն է, որ դեռ դիմադրում է և չի թքում հեռանա, ․․․քանզի նվիրյալ է․․․Հիմա մեր ազնիվ վարչապետը իր երկաթյա կամքով լծվել է թալանված երկիրը ոտքի հանի, հերիք է կռաք, հերիք է ոտքի տակը քանդեք, սադրանքներ սարքեք, հանդարտվե՛ք․ նախ պառակտում եք ազգը, մի կողմից էլ ջուր եք լցնում թշնամու ջրաղացին․․․ ԱԼԻևԸ ԼԱՎ ԷԼ ԳԻՏԻ ՈՐ ՊԱՌԱԿՏՎԱԾ ԱԶԳԻՆ ՀԵՇՏ Է ԿՈՏՈՐԵԼԸ․և ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ 44 ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ և՛ ԱՐՑԱԽՈՒՄ և՛ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ․․․
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ․ հերիք է սուր ճոճեք ազնիվ վարչապետիս վրա, հերիք է անիմաստ հարցադրումներով և չհիմնավորված պատասխաններով պառակտում մտցնեք ազգի մեջ և խարխլեք մեր պետականության հիմքերը․ թողեք, թող վարչապետն իր խաչը տանի․․․ սթափության կոչ եմ անում, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող- հրապարակախոս

Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր