ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +15 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Երբ երկխոսում են մշակույթները. «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը` Երևանում
14:00, 26.02.2024
493 | 0
Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում միաձուլվելու և երկխոսելու են մշակույթները. մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Պրոֆեսիոնալ կազմ է աշխատել ներկայացման վրա` պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Պարուսույցի օգնական՝ Կադեր Բելմոքթար, բեմանկարիչ՝ Բենժաման Լըբրըտոն, լուսային նկարիչ՝ Յոան Տիվոլի, երաժշտությունը՝ Հող Արթու։ Պարողներն են Վարդան Ագուջյանը, Տոմա Այդինյանը, Սոֆիան Կադաուին, Մատիս Կադաուին, Սվետլանա Մխիթարյանը, Լոլա Կեվրոդանը, Շոն Շաշիգինին։

Պրոդյուսերներ՝ Պոլ ան Սցեն, Սաթէ – Աթղը, համարտադրողներ՝ Տոբոգան և Գասկոն թատրոններ: Նախագծի գործընկերն է Ժողովրդական երգի, պարի ազգային կենտրոնը։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին՝ Դեսինի Տոբոգան թատրոնում։ Նախագծի իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եվ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆրանսիական մասնաճյուղը /ՀԲԸՄ/։

Երևանյան հյուրախաղերը կազմակերպվում են ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մետրոպոլի աջակցությամբ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Կարապետյան
15:27, 03.05.2024
301 | 0
դեպի վեր