ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Փարիզում հնչել է Հայկական երաժշտության անթոլոգիան՝ Ռուբեն Էլբակյանի կատարմամբ
20:17, 23.06.2024
244 | 0
2024 թվականը որպես Ֆրանսիայում Հայաստանի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում, հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում անցկացվել է «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառումը՝ Ֆրանսիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ և Ֆրանսա-հայկական մշակութայի նշանավոր դեսպան Ռուբեն Էլբակյանի կատարմամբ։

Ժամը 20: 45-ն է, սրահը լի է հանդիսատեսներով, և միայն ներկաների սրտերի բաբախումն է խախտում ծով լռությունը։ Վերջապես դաշնամուրի ստեղնի հնչյունը ազդարարում է սկիզբն այն համերգի, որի ծրագրում Մաէստրո Էլբակյանը ներառել է 20 նախնյաց և ժամանակակից մարգարիտներ՝ փայլուն դաշնակահար Գրիգորի Աբրահամյանի նվագակցությամբ: Հնչում է մեղեդիների մի զարմանահրաշ շղթա՝ Լոռվա երկրագործի երգից սկսած (նեոլիթիկ շրջան, ակապելլա) մինչև Մաշտոց, Նարեկացի, Սայաթ Նովա, Շերամ, Կոմիտաս։ Իր երգող ոգին` լքելով նոտաները, բռնում է մի տիեզերական ճամփորթություն` հրավիրելով հանդիսատեսին հետևել նրան։ Լքելով ներկան, մենք նավարկում ենք դեպի հին ժամանակներ։ «Ալմաստ», «Արշակ II» և «Անուշ» օպերաների մեներգերի իր կատարողական մեկնաբանությունները բառիս բուն իմաստով կախարդում են հանդիսատեսին:
Զարմանալի իր ձայնի շնորհիվ, մենք մտնում ենք Վան Գոգի ներկապնակի ռիթմի մեջ, ընկալում Ջիոտտոյի կապույտի ներդաշնակությունը և Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիի հողախառն զգեստը: Ինչ վերաբերում է Բամ Որոտանի` Կանաչյանի հայրենասիրական քայլերգի, ապա այն մղում է մեզ ընդառաջ մեր ճակատագրին, առաջ` դեպի հույսի վաղվա օրը: Այնուհետև հնչում են Եկմալյան, Ալեմշահ և որպես եզրափակիչ ծաղկեփունջ՝ Այվազյանի «Իմ Հայաստանը», որը ոտքի է հանում հանդիսատեսին: Մենք մոռանում ենք այս աշխարհի փոքրությունը՝ բարձրանալով Ռուբէն Էլբակյանի արևաշող նոտաներով` դեպի ջերմ արեգակ։ Համերգն ավարտվում է ծափերի որոտով։ Այս արտիստը Հայաստանի ու մեծն Շառլ Ազնավուրի արժանի հոգևոր զավակն է։ Նրա զորությունը, կենսական եռանդը բխում են իր անսահման սիրուց` իր փառահեղ հայրենիքի հանդեպ։

GRAZIE MAESTRO. Մարիո Վեկչիոնե, Ֆրանսիայում հրատարակվող «LA VOCE» իտալական ամսագրի թղթակից

Թարգմանությունը ֆրանսերենից` Լիա ԱՎԵՏՅԱՆԻ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Կարապետյան
15:27, 03.05.2024
391 | 0
դեպի վեր