ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Հյուրեր Արգենտինայից. Itinerario Armenia- Ճանապարհագիծ-2013
11:30, 17.09.2013
2852 | 0

Itinerario Armenia- Ճանապարհագիծ 2013


Արգենտինայի Մխիթարյան վարժարանի սաներից եւ ուսուցիչներից կազմված խումբն այսօր այցելելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Հանդիպումը տեղի կունենա կրթահամալիրի մայր դպրոցի մարմարյա սրահում:

Տեղեկացնենք, որ արգենտինայի Մխիթարյան վարժարանի հայերեն բաժնի տնօրեն տիկին Ադրիանա Շուպարալյանը նամակով դիմել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, կրթահամալիր այցելելու եւ համատեղ ճամփորդություն իրականացնելու առաջարկությամբ, որն ընդունվել է սիրով եւ առարկայացել որպես կրթամշակութային նախագիծ` «Itinerario Armenia- Ճանապարհագիծ 2013»:

Առաջիկա օրերի ծրագիրը

18/9-Չորեքշաբթի

9.00 Մեկնում Սարդարապատի թանգարան

12.30 Մեկնում Արմավիրի դաշտ

13.30 Գործունեություն եւ Ճաշ դաշտում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների հետ

16.30 Մեկնում Օշական եւ Սաղմոսավանք

20.00 Վերադարձ Երեւան

22/9-Կիրակի

15.00 Հանդիպում Հայաստանի Մխիթարյան վարժարանի աշակերտության հետ. ծանոթություն, համատեղ պարապմունքներ, խաղեր, երգ-պար:

Ծառատունկ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4596 | 0
12:54, 03.11.2015
4994 | 0
15:02, 26.10.2015
4105 | 0
դեպի վեր