ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի մարտի 19-ի նիստում
20:58, 05.10.2013
3969 | 2
Հարգելի Սերժ Սարգսյան, 2013 թվականի փետրվարի 18-ից հետո Հայաստանի ժողովուրդը փորձում է Ձեզ հետ խոսել Նոր Հայաստանի լեզվով՝ ջանքեր չխնայելով ամեն օր այդ լեզուն սովորեցնել Ձեզ: Նոր Հայաստանի լեզուն և լեզվամտածողությունը մերժում են ավազակի, կողոպտիչի, գողի, կեղծարարի բառապաշարը: Նոր Հայաստանի քաղաքացիները, մերժելով և դատապարտելով Ձեր գործունեությունը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով նախատեսված հանցակազմեր, պատրաստ էր Ազատության հրապարակում լսել Ձեզ Նոր Հայաստանի լեզվով և ներում շնորհել, սակայն Դուք կրկին ձախողվեցիք, չկարողացաք օգտվել նաև անվճար իրավաբանական օգնության կարգով Ձեր համար իմ կողմից պատրաստված դիմումից: 2013 թվականի փետրվարի 18-ին Ձեր կողմից կազմակերպված ժողովրդի քվեի գողությունը հանրահայտ փաստ է, գողացված քվեները պահվում են 1988 պարկերում և գտնվում են Ձեր վերահսկողության տակ, սույն քրեական գործով Ժողովուրդը Ձեզ ներգրավվել է որպես մեղադրյալ: Դուք կարիք ունեք արագ կողմնորոշվելու` խոստովանելու կատարած հանցանքը, հետ վերդարձնելու ժողովրդի քվեն և ներում հայցելու ժողովրդից: Խուսափելով ուղղակի ընդունել 2013 թվականի փետրվարի 18-ի քվեագողության մեղքը՝ Ժողովրդին զրկումեք Ձեզ ներում շնորհելու հնարավորությունից: Սակայն հետևելով Ձեր վարքագծին և հայտարարություններին՝ պետք է պարզաբանեմ, որ լուրջ մտահոգվելու սահմանաեզրին եք մոտեցել, որ ձախողում եք ընդհանրապես Ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Մեղադրյալի իրավունքները պաշտպանելիս շատ կարևոր է նաև նրա մարդկային կերպարի ներկայացումը, հատկապես երբ պետք է հայցես նրա համար ներում շնորհելը: Ձեր վարքագիծը և հայտարարությունները ավելի են խորացնում այն համոզմունքը որ մնացել էք «փոքր մարդ», սատանայի մարդ արգելափակված մութ զննդանում և անչափ վախենում էք պատասխանատվությունից:


Հեղինակ` Syuzi
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Syuzi
14:20, 12.10.2013
6082 | 3
14:00, 12.10.2013
6022 | 0
16:33, 11.10.2013
4817 | 0
16:26, 11.10.2013
9703 | 8
17:36, 10.10.2013
3949 | 0
19:22, 04.10.2013
7617 | 0
դեպի վեր