ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ինչպես ընտրել խաղեր երեխայի բնավորությանը համապատասխան
21:33, 15.10.2013
11600 | 0
Ինչպես որ մեծահասակների կյանքում աշխատանքն է, այնպեսլ էլ երեխաների համար ամենակարևոր գործը խաղն է: Եվ կախված նրանից, թե ինչ խաղեր է խաղում երեխան, դրանով որոշվում է նրա ապագան:

Խաղը երեխայի համար աշխատանք է: Խաղի միջոցով երեխան սկսում է ճանաչել ինքն իրեն և շրջակա միջավայրը, զարգացնում է իր ֆիզիկական և մտավոր հնարավորությունները, սովորում է շփվել մարդկանց հետ, ցույց է տալիս իր բնավորությունը: Այդ պատճառով խաղը երեխայի համար ոչ միայն խաղ է, այլ նաև անհրաժեշտ միջոց նորմալ աճի և հետագա զարգացման համար:

Մինչև երեք տարեկան երեխաների խաղերը այնքան էլ նման չեն խաղերի: Խաղը հայտնվում է այն ժամանակ, երբ երեխան սկսում է խաղալ իր հասակակիցների հետ, երբ մի իրը հանդիսանում է այլ իրի կամ նյութի փոխարինող: Հետևելով, թե ինչ խաղեր է նախընտրում երեխան, ծնողները կարող են որոշել երեխայի բնավորությունը:

Երեխան ի սկզբանե ծնվում է այս կամ այն բնավորությամբ: Փորձենք հասկանալ` ինչպես խաղի միջոցով օգնել երեխային զարգացնել բնավորության թույլ կողմերը կամ առավելագույնս օգտագործել ուժեղ կողմերը:

Սանգվինիկ

Այս երեխաները ծնված օրվանից ստեղծված են խաղալ և վարակել շրջապատին իրենց խաղով: Նրանք աշխույժ են և ընկերասեր, շփվող և եռանդուն, հարմարվող, տրամադրությունը հանգիստ առանց կտրուկ փոփոխությունների, նրանք արագ քնում են և արթնանում բարձր տրամադրությամբ: Այս երեխաները այսպես կոչված արևներ են, որոնք լուսավորում են շուրջը էներգիայով և շարժունությամբ, նրանք շուտ են մոռանում վիրավորանքը, հետաքրքրությամբ են վերաբերվում նորույթներին, լսող են և բավականին շատ օգնում ծնողներին: Մյուս կողմից նրանք սովորաբար չունեն իրենց սեփական կարծիքը, հաճախ են փոխում հետաքրքրությունները, ընկերներին, շուտ են հոգնում խաղալիքներից: Այս երեխաները դժվարությամբ են վերջացնում սկսած գործը, նրանց հեշտ չէ սովորեցնել պատասխանատվությանը: Հետաքրքրվելով ինչ-որ բանով և սխալ հաշվարկելով ուժերը երեխան կարող է ձանձրանալ, նրանց համար դժվար է երկար ժամանակ խաղալ մի խաղով կամ խաղալիքով: Եթե ինչ-որ բան չի ստացվում նրանք չեն սրտնեղվում, նրանց համար ավելի հեշտ է զբաղվել այն բանով, որը ջանք չի պահանջում: Սանգվինիկները չեն պայքարի որպեսզի հասնեն նպատակին, նրանք կընտրեն այն միջոցը, որը ամենահեշտն է:

Այդ պատճառով սանգվինիկ երեխաներին հարկավոր է սովորեցնել հաստատակամության և նմապատակաուղվածության: Այս հարցում ձեզ կօնեն զանազան գլուխկոտրուկներ, կոնստրուկտորներ, փազլներ, էլեկտրոնային խաղերը: Մի խոսքով դրանք պետք է լինեն այնպիսի խաղեր, որոնք պահանջում են ուշադրության կենտրոնացում: Որպեսզի սանգվինիկի լավատեսությունը և աշխուժությունը չվերածվի թեթևամտության և անհաստատակամության, պետք է սովորեցնել երեխային համբերատար հասնել նպատակին: Ծնողները պետք է աջակցեն երեխային, օգնեն զարգացնել երևակայությունը, ցույց տալով, թե ինչպես է կարելի խաղալ միայն մի խաղալիքով: Եթե դուք տեսնում եք, որ երեխան հոգնել է այդ խաղից, փոխեք այն, մի ստիպեք ուժով խաղալ: Իսկ մի քիչ ուշ կարելի է նորից վերադառնալ այդ խաղին:

Շատ կարևոր է, որ ծնողները սովորեցնեն իրենց փոքրիկ սանգվինիկին կատարել որակյալ աշխատանք: Կարևոր չէ, թե ինչ պարտականություններ կունենա նա` գեղեցիկ դասավորել իր իրերը պահարանի մեջ, ափսեները ճաշի համար, ջուր կամ կեր լցնել շան ամանի մեջ, կարևորը, որ դուք տեսնեք արդյունքը: Մի թողեք առանց ուշադրության թափթփած մատիտները կամ կոշիկները, խնդրեք նրան հավաքել: Եթե աշխատանքը վատ է կատարած, ասեք, որ նորից անի: Ձեր երեխային անհրաժեշտ է մշտական վերահսկում, ակնարկներ և հուշումներ այն բանի մասին, թե ինչ է պետք անել: Անպայման գովեք երեխային լավ աշխատանք կատարելու համար: Որպեսզի երեխան սովորի ինքնուրույն հագնվել կարելի է միասին նկարել հագուստի հերթականությունը, որը պետք է հագնել և կախել այդ նկարը միջանցքում կամ պահարանի կողքը:

Սանգվինիկ երեխաները հակում ունեն հաճախ փոխել ընկերներին: Սովորեցրեք երեխային գնահատել հին ընկերներին, նոր խաղեր գտեք իրենց համար: Սովորեցրեք նաև, որ երեխան խաղա իր հասակակիցների հետ, երեխան պետք է սովորի ընկերություն անել: Մի մոռացեք, որ ծնողները դաստիարակում են իրենց օրինակով:

Ֆլեգմատիկ


Կողքից կարող է թվալ, որ ֆլեգմատիկները անխնդիր երեխաներ են, սակայն դա այդպես չէ: Սա բնավորության ձևավորման առավել բարդ տեսակն է: Այս տեսակի երեխաները չեն սիրում փոփոխություններ, նրանց դիմաշարժությունը անտեսանելի է և ընդհանրապես այս երեխաները շատ քիչ են ցուցաբերում իրենց էմոցիաները: Նրանք սիրում են քնել, ինչը իրենց մոտ արագ և հեշտ է ստացվում, սակայն դժվարությամբ են արթնանում: Գործելուց առաջ նրանք երկար մտածում են, շատ դանդաղ են խոսում և շարժվում: Նրանց շատ հեշտ է տրվում միատեսակ աշխատանքը, այդ պատճառով ընտրում են այնպիսի խաղեր, որտեղ անհրաժեշտ է դասավորվածություն, հաստատակամություն և հանգստություն:

Ֆլեգմատիկ երեխաները դժվարությամբ են մերվում կոլեկտիվի հետ, չեն սիրում մասնակցել մանկական տոներին, նրանք ընդհանրապես չեն տարբերվում մարդամոտությամբ: Մերվելով, ֆլեգմատիկ երեխան կհետևի բոլոր կանոններին, կլսի դայակներին, կդասավորի իր իրերը: Այս երեխաները ամեն ինչում դասավորվածությունն են սիրում: Ֆլեգմատիկները շատ դանդաղաշարժ են, մի փորձեք շտապեցնել նրան և ավելին` մի զայրացեք դրա համար:

Քննադատությունից ֆլեգմատիկը ավելի շատ կընկնի մտածմունքների մեջ և ավելի դանդաղաշարժ կդառնա, սակայն պետք չէ ինչ-որ բան նրա փոխարեն անել, դա կարող է հանգեցնել ալարկոտության և առավել պասիվության: Միգուցե նա ամեն ինչ դանդաղ է անում, սակայն հիմնավոր և բարեխղճորեն:

Ֆլեգմատիկ երեխան քիչ էմոցիոնալ է, այդ պատճառով ծնողները պետք է շեղեն նրա ուշադրությունը այլ մարդկանց վրա, նրանց զգացմունքների, հարաբերությունների: Հաճելի կլինի, եթե տանը կենդանի պահեք, որին երեխան կկարողանա խնամել: Հետևեք, թե ում հետ է ընկերություն անում ձեր փոքրիկ ֆլեգմատիկը, եթե ընկերների մեջ կա լիդեր, ապա երեխան անպայման կենթարկվի նրան: Ֆլեգմատիկը հազվադեպ է առաջարկում ինչ-որ խաղ խաղալ, նա կարծես կյանքի ընթացքին հետևում է կողքից, սակայն նրանք շատ վառ երևակայություն ունեն, կարողանում են խաղալ մտքում: Նրանց պետք է անընդհատ քաջալերել, գովել: Խուսափեք այնպիսի խաղերից, որտեղ նա կարող է պարտվել, առաջարկեք այնպիսիք, որոնց ժամանակ պետք է շատ շարժվել:

Սովորեցրեք երեխային կառավարել իր զգացմունքները, նկարների միջոցով սովորեցրեք տեսնել և հասկանալ դրանք: Երեխայի համար օգտակար են խաղերը մաքուր օդում, կոփումը: Զարգացրեք նրա մոտ արագությունը, տվյալ իրավիճակում կողմնորոշվելու ընդունակությունը:

Ֆլեգմատիկ երեխաները մենակ մնալով ոչ մի հոգս չեն պատճառի ծնողներին, սակայն պետք չէ ուրախանալ այդ կասկածելի "հարմարավետությամբ", այն կարող է վերածվել ծուլության և անտարբերության:
Հեղինակ` Syuzi
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Syuzi
14:20, 12.10.2013
6082 | 3
14:00, 12.10.2013
6022 | 0
16:33, 11.10.2013
4816 | 0
16:26, 11.10.2013
9702 | 8
17:36, 10.10.2013
3949 | 0
19:22, 04.10.2013
7616 | 0
դեպի վեր