ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Որ տարիքում և ինչպես երեխային օտար լեզուներ սովորեցնել
21:32, 15.10.2013
7352 | 0

Բոլորս էլ անհրաժեշտ ենք համարում, որ երեխային օտար լեզու սովորեցնել, բայց չգիտենք` երբ է ճիշտ սկսել դա` միակողմ կարծիք չկա այս հարցի վերաբերյալ: Շատ ծնողներ կարծում են, որ որքան երեխային շուտ սկսեն սովորեցնել օտար լեզուներ, այնքան ավելի լավ: Հոգեբանները կարծում են, որ օտար լեզուներ սովորեցնելու ամենահարմար տարիքը 4-5 տարեկանն է: Եթե երեխան մեծանում է երկլեզու ընտանիքում, ապա տվյալ դեպքում օտար լեզու սովորեցնելը կարող է սկսվել հենց ծնված ժամանակից, այն պայմանով, որ մայրը պետք է շփվի մի լեզվով, իսկ հայրը` մեկ այլ:

Նախքան օտար լեզու սովորեցնելը, երեխան պետք է լավ տիրապետի իր մայրենի լեզվին, իսկ ուսուցանումը կարող է սկսվել տանը, նախքան երեխայի դպրոց գնալը: Պատմությունները, օտար լեզուներով երգերը կխրախուսեն երեխային նոր բառեր հիշել, իսկ հետագայում նա կարող է երկխոսության մեջ մտնել օտար լեզվով: Տնային պայմաններում օտար լեզու սովորեցնելու համար կարող են օգտագործվել համակարգչային օտար լեզու սովորեցնող ծրագրեր, ինչպես նաև օտար լեզվով ինտելեկտուալ խաղեր: Սխալվում են այն ծնողները, ովքեր իրենց մայրենի լեզվում օտարալեզու բառեր են օգտագործում: Դա կբերի նրան, որ երեխան չի կարողանա ճիշտ խոսել իրենց մայրենի լեզվով, ինչպես նաև օտար լեզու սովորելը շատ երկար և բարդ ձևով կընթանա: Որպեսզի երեխան ճիշտ արտասանի օտար բառեր, օգտագործեք ճիշտ արտասանությամբ ձայնագրություններ: Երեխան կարող է համեմատել և ուղղել իր սեփական արտասանությունը` լսելով ձայնագրության արտասանությունը:

Եթե դուք հարմար չեք գտնում վերը նշված միջոցները, ապա կարելի է վարձել մասնավոր օտար լեզվի ուսուցիչ կամ երեխային տանել մանկապարտեզ, որտեղ օտար լեզու կսովորեցնեն: Եթե որոշեք մասնավոր ուսուցիչ վարձել, անպայման հետաքրքրվեք, թե ինչ մեթոդներ է նա օգտագործում երեխաներին դասավանդելու ժամանակ: Ներկա գտնվեք մի քանի դասընթացներին, և եթե այն անցնում է խաղային ոճով, նշանակում է, որ երեխային հետաքրքիր կլինի սովորելը: Իսկ եթե երեխային ծանրաբեռնեն կանոններ հիշելով և վարժություններ կատարելով, ապա դա կխոսի ուսուցչի անիրազեկության մասին, իսկ երեխան չի ցանկանա շարունակել դասընթացները:

Որպեսզի օտար լեզվի ուսուցումը օգուտ բերի` ձեր երեխան պետք է հաճույք ստանա դասընացներից, պետք է անկեղծորեն հետաքրքրվի առարկայով: Եվ միայն այդ ժամանակ կարող եք ձեր երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնել օտար լեզվի նկատմամբ:

Հեղինակ` Syuzi
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Syuzi
14:20, 12.10.2013
6082 | 3
14:00, 12.10.2013
6022 | 0
16:33, 11.10.2013
4817 | 0
16:26, 11.10.2013
9703 | 8
17:36, 10.10.2013
3949 | 0
19:22, 04.10.2013
7618 | 0
դեպի վեր