Սիրելի սեբաստացիներ՝ ամեն տարիքի, որտեղ էլ հիմա կաք։ Լսեք, խնդրում եմ։ Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի լիազորությամբ հրապարակում եմ «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծը, հայտարարում տոնի պատրաստության մեկնարկը։ Նախագիծը կկոնկրետանա մեզնից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ։ Մենք սեբաստացիներ ենք ստեղծականությամբ, մոբիլությամբ և առաքելականությամբ միասնական՝ Երևանում, Վենետիկի Սուրբ Ղազարում, Վիենայում, Բուենոս Այրեսում, Պոլիսում, ամենուր։ Ահա ինչու մենք հատուկ հրավիրել ենք և ակնկալում ենք ոչ միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր տարիների շրջանավարտների, այլ նաև սեբաստացիների և մխիթարյանների մասնակցությունը։ Որպես հայաստանցիներ՝ մենք սիրով կհյուրընկալենք նրանց կրթական փոխանակումների մեր կացարաններում։ Լավ հնարավորություն է մեկմեկու ճանաչելու և հեռանկարային համագործակցություն հաստատելու։ Շնորհիվ մեդիայի, տարածության և լեզվի խոչընդոտները հաղթահարելի են։ Օրերի օրը նոյեմբերի 16-ն է, շաբաթ՝ տոնական-ծիսական իր հարիսայով, էքսպոյով, համերգով, պատվավոր մրցանակի հանձնումով։ Գրեք մեզ, արձագանքեք: Երևան, ՀԱԶ Բ-1թաղամաս, Րաֆֆի 57 |