ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Այսօր դու լուռ ես խոսում:
22:39, 09.02.2014
1002 | 0
Այսօր ուրիշ են աչքերդ, այսօր կարոտ եմ կարդում աչքերիդ մեջ, այսօր ինձ եմ տեսնում, այսօր դու չես խոսում:
Աչքերդ են այսօր խոսողը, իսկ լսողը թող լինի սիրտս:
Այն մեծ մենքը, որ ունեինք այսօր բաժանվել է երկու մասի ՝ դարձել է ես և դու:
Լռում ես ՝ գիտեմ սիրելիս այսօր ամեն բան ուրիշ է արդեն, ուրիշ է անգամ լռությունդ: Մի ժամանակ լռությունդ էր հասկանալի, իսկ այսօր ՝ այսօր բառերդ են անգամ օտար: Գիտես սիրելիս հիմա դու ավելի քաղցր ես, ավելի քաղցր են լուռ շուրթերդ, ավելի քաղցր է հիմա, քան այն ժամանակ, երբ իմ գրկում էիր:
Սիրտս գիժ է արդեն, քեզ կարոտած մի գիժ, որ ամենքի մեջ քեզ էր փնտրում, ամենքին փարվում, իսկ հետո զգալով օտարության բույրը դուրս էր փախչում ՝ կրկին քեզ փնտրելու:
Ամեն ինչ կորավ, ամեն ինչ տարար քեզ հետ: Միթե՞ այդքան անխիղճն ես, միթե՞ այդ մեծ սիրուց ինձ թողեցիր մի կաթիլ արցունք:

-Պատասխանդ կրկին լռությունն էր, փոխարենը աչքերդ կախեցիր:
Բարձրացրու աչքերդ, տես թե ինչ են խոսում հոգնած, հոգուս պատերը ճանկռող աչքերս:
Ուզում եմ տեսնել քեզ, բայց չզգալ այն ինչ հիմա, ուզում եմ նայել աչքերիդ ու ծիծաղել, ուզում եմ բա՜րձր ասել, որ դու չկաս ինձ համար, բայց ավա՜ղ միայն ուզում եմ: Ուզում եմ տեսնել թե՞ ինչպես ես սեր խնդրում ինձնից, ուզում եմ ՝ բայց ցանկությունները թույլ են սրտից:

Նյութը ամբողջությամբ կարդացեք այստեղ ՝
https://www.facebook.com/Bazmabovandak
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Henzo Manucharyan (Բազմաբովանդակ) ...
23:25, 28.07.2014
5870 | 0
23:04, 24.02.2014
1548 | 0
դեպի վեր