ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Վերջին խաղալիքը: ..Երկրաշարժի զոհերի հիշատակին:
09:23, 24.02.2014
3508 | 0
Դեկտեմբերյան գեղեցի՜կ առավոտն իջել էր մեր վրա:
- Պապիկ, պապիկ այսօր ծնունդս է հիշում ե՞ս:
- Է՜հ պապիկն արդեն ծերացել է թոռնիկս, լավ էլ հիշեցրեցիր:
-Վերցրու այս խաղալիքը:
-Վա՜յ պապիկ սա իմ նվերն է: Շնորհակալ եմ:
-Վերցրու թոռնիկս, երևի սա կլինի իմ վերջին նվերը քեզ, երևի կյանքը այլևս թույլ չի տա ինձ տեսնել քեզ:
-Ինչու՞ պապիկ:
-Ծե՜ր եմ թոռնիկս ես:
-Չէ պապիկ դու խոստացել ես իմ երեխային էլ նվեր առնել:
Գնամ թոռնիկս ես գործեր ունեմ, գնամ վերջացնեմ: Արդեն ժամը տասն է դեռ գործերս չեմ վերջացրել:
-Չէ՜ պապիկ դու ինձ պետք է դպրոց տանես, թեկուզ և ուշացել եմ արդեն ՝ ոչինչ ուսուցիչներս կներեն ծնունդս է չէ:
Ժամն արդեն տասն անց երեսուն է: Անսովոր շոգ է դեկտեմբերյան եղանակներին համեմատ, օդն ասես կանգ է առել: Ամե՜ն ինչ սառած է, միայն մարդիկ են մրջյունների նման այս ու այն կողմ անում: Մեկը աշխատանքի է շտապում, մյուսը տան գործերն է անում, մի խումբ էլ նստած Գյումրվա հումորներով ժամանակ են անցկացնում:
-Դե ինչ թոռնիկս ես չգամ դպրոցի մոտ ՝ մի քանի քայլ է մնացել ինքդ գնա, ես գնամ գործերս շարունակեմ:
-Լավ պապիկ գնա:
Պապիկը շրջվե՜ց և գնաց: Այսօր ուրիշ է ինքն իրեն մտածում էր պապիկը:
Թոռնիկը խաղալիքը ձեռքն առած ուրա՜խ-ուրախ շտապում է դպրոց: Սակայն նրան չեն թողնում դպրոց ՝ ուշացել է:
-Դե լավ ես էլ կզբոսնեմ այգում, ինչ է եղել, որ ծնունդս է այսօր կարելի է:
Ժամն արդեն տանմեկն անց երեսուն էր: Անսովոր էր ամե՜ն ինչ:

ամբողջությամբ կարդացեք այստեղ ՝

http://henzo-manucharyan.blogspot.com/2013/12/blog-post_9.html
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Henzo Manucharyan (Բազմաբովանդակ) ...
23:25, 28.07.2014
5870 | 0
23:04, 24.02.2014
1548 | 0
դեպի վեր