ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ու քեզ նետեցի ծովը: ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ...
22:28, 10.03.2014
4638 | 0
Քայլում եմ ծովափով ՝ ականջներս միայն դեպի ջրի խշշոցը, աչքերս հառած մայրամուտից կարմրած երկնքին: Ամպերը հելել են մեկը մյուսի շալակը, ինչպես թոռնիկը կթառեր պապի շալակը:
Գեղեցիկ են մայրամուտին ամպերը, գեղեցիկ են ջրի վրա պարող արևի շողերը, որոնք հետզհետե արևի հետ կորչում են ծովի հեռու՜ հատակին: Քայլում եմ ինքնամոռաց, քայլում արդեն կամա՜ց սառչող ջրի ափին ու ծովի ալիքները շոյում են ոտքերս մերթ առաջ գալով, մերթ հետ գնալով, ասես ձեռքերդ, որ շոյում էին մատներս: Հեռվից եկող քամին նու՜րբ շոյում է դեմքս, ինչպես մատներդ բարակ կշոյեն սիրածիդ դեմքը:
Բոլորից հեռացած ու բոլորից առանձին եկել եմ խոսելու ծովի հետ ՝
Միայն ծովն է, որ նման է ինձ ՝ անդադար աղմուկով իր, որ ոչ բոլորը կհասկանան: Նրա ձայնը մեկը կնդունի, որպես աղմուկ իսկ մյուսը, որպես հանգի՜ստ երաժշտություն:
Եվ ես այսօր մոռացած մտքերս հեռու՜ հեռվում, նորից եկել եմ պատմելու ջրին մի քանի խոսք անցյալից, որը թեկուզ հեռվում է մնացել, բայց քայլում է ներկայիս օրերում: Քայլում ստվերի նման, քայլում ու հանգիստ չի տալիս: Այսօր եկել եմ ջուրը նետելու այն բառերս, որը քեզ եմ տվել, այսօր ջուրը պետք է նետեմ սերս, այսօր քե՜զ պետք է ջուրը նետեմ ու մոռանամ քեզ հավետ: Թողեմ քեզ ջրին նվեր ու թող տանի նա քեզ հեռու՜ հեռու:
Բայց ախր ջուրն էլ է մեղկ, որ տանի այդ ներկայությունդ: Բայց այլ տարբերակ չկա, այսօր պետք է մենախոսեմ ջրի հետ ու քեզ խեղդեմ այնտեղ: Թողեմ քեզ նվեր:
Շարունակությունը կարդացեք այստեղ ՝

http://henzo-manucharyan.blogspot.com/2014/03/blog-post_8.html
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Henzo Manucharyan (Բազմաբովանդակ) ...
23:25, 28.07.2014
5871 | 0
23:04, 24.02.2014
1549 | 0
դեպի վեր