ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Գարուշ Հարյանց, ԱՊՐՈՂԸ ՃԻՇՏ Է ՄԵՌՆՈՂԸ՝ ՍԽԱ՞Լ,
10:52, 13.04.2014
2271 | 0

Գարուշ Հարյանց
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
ԱՊՐՈՂԸ ՃԻՇՏ Է ՄԵՌՆՈՂԸ՝ ՍԽԱ՞Լ,

թե՞ հակառակն է մեզանում տիրում,
որ օրենքից վեր ստամոքս էլ կա՝
քսմսվող Աստծո գարշապարներին,
կայծակներին է իր ձայնը խառնում,

տապալում կաղնի անտարբերության,
իսկ ատելության բիբերն է հանում,
որ սարքի թզբեխ-հուլունք համրիչի,
թախանձանքներով պահ տա լռության,

կամ ձուլվի հողին՝ ջուր մեղադրող,
հուր մեղադրող անտառից փախչի,
զրոն ինձանից չպետք է կախվի,
ես էլ չեմ ծնվել գոյություն խնդրող,

ավելին, այսօր պահանջատեր եմ,
պարտադրող եմ նախապատմական,
վկայող եմ ես... զի Մասիսներով
հավերժող երդման կապույտ եթեր եմ:

© Ապրիլի 12, 2014 թ., Լոս Անջելես:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13174 | 0
01:01, 08.12.2017
30036 | 0
23:45, 27.08.2017
21838 | 0
դեպի վեր