ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Հրանտ Շահավսպ, Քո աչքերի մեջ ծիածաններ կան
09:06, 18.04.2014
2165 | 0

***
Քո աչքերի մեջ ծիածաններ կան,
Գույնների հրա՜շք յոթը կամարներ,
Որոնք ամպրոպից հետո են կապում
Իմ սրտի վրա յոթը կամարներ:

Մի անգամ անցա անձրևից հետո
Յոթ կամարներիդ աղեղի տակով,
Ո՛չ տղա դարձա և ո՛չ էլ աղջիկ՝
Քո անհուր, անսիրտ աչքերի ներքո:

Ու օրս նորից մթնդեց, մնաց,
Ամպրոպների հետ իր կռիվն արեց,
Կայծակ, որոտի հետ մտերմացա,
Հեղեղն ինձ հեռո՜ւ, մի այլ ափ ձգեց:

Աչքերս եմ փակում, որ նորից տեսնեմ
Յոթ կամարների հրաշքն աչքերիդ,
Թեկուզ… ո՛չ տղա, ո՛չ աղջիկ դառնամ,
Միայն… ծիածան դառնամ ճամփեքիդ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13153 | 0
01:01, 08.12.2017
30016 | 0
23:45, 27.08.2017
21807 | 0
դեպի վեր