ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Սուրբ Խաչի» և «Հույսի Խորանի» առաջ մեծ շուքով նշվեց Սուրբ Զատկի` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը
20:50, 20.04.2014
3501 | 0

Այսօր` ապրիլի 20-ին Երևան-Ապարան ավտոճանապարհի, «Տառ-խաչքարերի» պուրակին հարակից բլրում «Սուրբ Խաչի» և «Հույսի Խորանի» առաջ մեծ շուքավ նշվեց Սուրբ Զատկի` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Ժողովրդական տոնախմբությունը սկսվեց հոգևոր դասի կողմից կատարվող Անդաստանի արարողությամբ:

Տոնախմբությանը մասնակցեցին նաև քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի նույնանուն երգչախումբը և պարախումբը: «Նազանի» անսամբլի, Արուս Գուլանյանի, Լեյլա Սարիբեկյանի և այլ խմբերի ու անհատ կատարողների կողքին «Հավատամք» երգչախումբը հանդես եկավ ազգային-ժողովրդական և հոգևոր կատարումներով` «Սուրբ Սուրբ», «էջմիածին», «Ապարանցի յարս», «Աղչի անունդ Շուշան»:
«Հավատամք» երգչախմբի անհատ կատարողներրը` Էլզա Ֆահրադյանը և Արուսյակ Խաչատրյանը ներկայացան էստրադային երգեցողությամբ: «Հավատամք» պարախումբը հանդիսատեսի առջև հանդես եկավ ժողովրդական պարեղանակներով` «Տավիղ», «Էրզրումի պար», «Տոնական շուրջպար»:

«Սուրբ Խաչի» կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության և հայ ժողովրդի պատմական և հոգևոր նշանակալից իրադարձությունները.

Խաչի բարձրությունը` 33 մետր է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը:

«Սուրբ Խաչը» կառուցված է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը:

«Սուրբ Խաչին» որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը` 301 սմ է, որն էլ հիշատակում է 301թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը:

Խաչն ունի նաև արտաքին լուսավորություն և գեղագիտական լուծումով այնպես է լուսավորված, որ գիշերային ժամերին Սուրբ Խաչը պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ:

Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8274 | 0
18:21, 25.07.2014
6145 | 0
դեպի վեր