ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՊԱՐԶՎԵԼ Է, ՈՐ «ՄԻՍՍ ԱԴՐԲԵՋԱՆ 2014-Ը» ՀԱՆՑԱԳՈՐԾ Է:
19:46, 20.06.2014
3527 | 0

Վերջերս Ադրբեջանում անցկացվել է «Միսս Ադրբեջան 2014» մրցույթը, որտեղ հաղթել է Ջավիդան Գուրբանովան։ Գուրբանովան օնլայն քվեարկությամբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ ստացել «Միսս Բահար 2014» տիտղոսը, ինչպես նաեւ դարձել է ՍՄՍ քվեարկության հաղթող։

Ինչպես նշել է Haqqin.az՝ պարզվել է, Գուրբանովան հանցագործ է։

Ըստ այս տեղեկատվության՝ Ադրբեջանի ամենագեղեցիկ աղջիկը քրեական հետապնդման է ենթարկվել խուլիգանության մեղադրանքով։

Նրան անգամ դատապարտել են 4 տարվա ազատազրկման, որից 2 արդեն անցել է։ Ըստ դատարանի որոշման՝ նրան արգելել են լքել երկրի տարածքը։

Հատկանշական է, որ «Միսս Ադրբեջան 2014» կազմակերպիչները նրա քրեական անցյալի մասին տեղյակ չեն եղել։ Աղջիկը պետք է ներկայացներ Ադրբեջանը «Միսս Տիեզերք 2014» մրցույթին, սակայն նա չի կարող դուրս գալ երկրից։

«Միսս Ադրբեջան 2014» Ջավիդան Գուրբանովան Oxu.Az-ում հայտարարել է, որ տարածված տեղեկատվությունը չի համպատասխանում իրականությանը։

Ըստ նրա՝ սա ուղղված է իր դեմ եւ սադրիչ բնույթ ունի։

Հեղինակ` AAA A
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
AAA A
դեպի վեր