ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+17 °C
«Իմ երկրի ոստանները»
12:31, 21.03.2018
7693 | 0

ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
20.03.2018թ. Հերթական բաց դասն էր Կապանի N13 հիմնական դպրոցում: Դասն այս անգամ մայրենիից էր VIբ դասարանում: Ուսուցչուհի Ռուզաննա Մելումյանին հաջողվեց «Իմ երկրի ոստանները» ուսումնական նյութը լրացնել պատմական փաստերով ՝ խորացնելով հայրենի ոստանների մասին պատմական գիտելիքներն ու հիշողությունները:
Սահիկահանդեսի միջոցով ներկայացվեց ոստանների պատմությունը, «գուշակիր մայրաքաղաքը» խաղի միջոցով գուշակեցին մայրաքաղաքները, ցույց տվեցին դրանց տեղը քարտեզի վրա:
Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասին: Ուսուցչուհին դասը վարեց նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչի շնորհիվ աշակերտները նյութը յուրացնում էին առանց մեծ ջանքեր գործադրելու և առանց ավելորդ լարվածության: Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների գործածությունն ուսման գործընթացում նպաստում է աշակերտների մոտիվացիայի աճին: Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ:
Նման բաց դասերը խթան կհանդիսանան հայեցի դաստիարակության համար, հետևաբար նպատակը իրականացված է, արդյունքը՝ գերազանց:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Կապանի N13 հիմնական դպրոց
15:24, 05.04.2019
5877 | 0
10:07, 14.03.2019
16456 | 0
15:03, 14.12.2018
6663 | 0
13:54, 14.12.2018
4980 | 0
դեպի վեր