ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Երևանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը
21:53, 16.06.2018
2890 | 0

Մայրաքաղաքի Նալբանդյան 2/1 հասցեում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում, Երևանի քաղաքապ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր բացվել է Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, գործընկերներ: Միջոցառումն ուղեկցվել է երևանյան երաժշտությամբ, պարային համարներով և հյուրասիրությամբ: Կարմիր ժապավենը կտրել են քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Կարևորելով նմանատիպ աջակցության և սպասարկման կետերի դերը ինչպես ցանկացած քաղաքի, այնպես էլ Երևանի զբոսաշրջության զարգացման համար, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Հաշվի առնելով, որ տարին հոբելյանական է Երևանի համար և ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Դեռևս այս տարի մարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի համապատասխան վարչություններին սեղմ ժամկետում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ: Եվ ահա այսօր բացվում է առաջին կետը Նալբանդյան 2/1 հասցեում:

Ծրագրի նպատակն է մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին աջակցել տեղեկատվության տրամադրման, քաղաքում կողմնորոշման, քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Առաջիկայում կբացվի նաև երկրորդը»:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր