ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Երևանյան ամառ 2018». «Ամառային սառույց» խորագրով տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում
12:48, 20.06.2018
2476 | 0
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպվել էր «Ամառային սառույց» խորագրով տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում դպրոցի «Դեղին առյուծներ» և «Կապույտ առյուծներ» պատանեկան ակումբների միջև: Հենց այս թիմերից է ձևովորվելու մայրաքաղաքի հավաքական թիմը, որը Երևանը ներկայացնելու է համահայկական հաջորդ ձմեռային խաղերում: Նման ընկերական հանդիպումների գաղափարի հիմքում ձմեռային մարզաձևերի զարգացումը երեխաների ու պատանիների շրջանում խթանելն է: Նշենք, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մարզական տարատեսակ միջոցառումների արդյունքում արդեն իսկ ավելացել է ձմեռային մարզաձևերով զբաղվող երեխաների թիվը:
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր