ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Երևանյան ամառ 2018». ամփոփվել են «Հնչում է Երևանը» երաժշտական փառատոնի արդյունքները
16:59, 22.06.2018
2512 | 0
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների շրջանակում Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 11-րդ փառատոնի եզրափակիչ համերգը:
Լավագույն տասնյակը գլխավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, որը փառատոնի 1-ին հորիզոնականը զբաղեցնում է արդեն 6-րդ տարին անընդմեջ: Երկրորդ և երրորդ հորիզոնականները գրավել են Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական և Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցները: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը:
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած դպրոցներին Երևանի քաղաքապետի պատվոգրեր և խորհրդանշական արձանիկ-մրցանակներ է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Նշենք, որ դպրոցները պայքարել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն:
Հիշեցնենք, որ «Հնչում է Երևանը» փառատոնն անցկացվում է 2007 թվականից և արդեն վեց տարի է, ինչ ընդգրկված է քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում:
Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր