ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում». կլոր սեղան-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման շուրջ
11:08, 28.06.2018
2475 | 0

Հունիսի 26-28-ը մայրաքաղաքում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և հեռանկարային ուղղությունների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին, Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին և ներկայացնելով մայրաքաղաքի ներդրումային հնարավորությունները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ամենամյա այս հանդիպումները միտված են հայ-ռուսական համատեղ նախագծերի ստեղծմանն ու աջակցմանը: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետն ընդգծել է նաև, որ Սանկտ Պետերբուրգը Երևանի համար կայուն և հուսալի գործընկեր է, որի հետ հարաբերությունների ընդլայնմանը Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ կարևորություն է տալիս:
Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծել է համատեղ նախագծերի իրականացման ու համագործակցության զարգացման կարևորությունը՝ նկատի ունենալով երկու քաղաքների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև ներկրվող ու արտահանվող ապրանքների տեսականու աճը:
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի և ընդհանրապես գործարար միջավայրի մասին պատմող հոլովակներ, ծավալվել է ոլորտային մասնագիտական քննարկում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր